Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել տրանսպորտային քարտ

Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել տրանսպորտային քարտ
108
Այսօր, 10:42

Երևանի քաղաքապետրանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարզաբանվեց, թե այս պահին ինչպես է հնարավոր ձեռք բերել տրանսպորտային քարտեր։ Նշվեց նաև, որ դեռևս ամսական փաթեթները հասնալի չեն Telcell Wallet համակարգում։
Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը ներկայացրեց, թե տրանսպորտային քարտեր այս պահի դրությամբ ինչպես կարելի է ձեռք բերել․ «Տրանսպորտային քարտեր կարելի է ձեռք բերել Մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից, որոնք տեղադրված են դրամարկղերին կից՝ «ուղետոմս» մակագրմամբ։ Դրանք սովորական տերմինալներ են և տրամադրում են նաև տրանսպորտային քարտեր։ Սակայն բոլոր նրանք, ովքեր դժվարանում են տերմինալներից օգտվել, վաղվանից՝ հունվարի 14-ից, ժամը 11։00-ից 16։00-ը և 20։00-ից մինչև 23։00-ն մետրոպոլիտենի դրամարկղերից հնարավոր է օպերատորի օգնությամբ ձեռք բերել քարտերը։ Այդ քարտերը հնարավոր է transport.yerevan.am կայքում գրանցել, որպես տրանսպորտային քարտ։ Մետրոպոլիտենում տեղադրված տերիմինալներով հնարավոր է այդ քարտերը նույնականացնել՝ մուտքագրելով անձնական տվյալները և լիցքավորել»,- նշեց Մանուկյանը։ «Վաղվանից մենք Մետրոպոլիտենի կայարաններում ունենալու ենք մարդիկ, ովքեր կօգնեն քաղաքացիներին գրանցել քարտն իրենց անունով և ձեռք բերել փաթեթները»,- ասաց Ավինյանը։
Նշվեց, որ տրանպորտային քարտ հնարավոր է ձեռք բերել նաև Երևանի քաղաքապետարանին պատկանող երկու տեղեկատվական-աջակցման կետերից, որոնք գտնվում են Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակներին կից։
Տրանսպորտային քարտին կարող է փոխարինել սեփական անհպում բանկային քարտը՝ ARCA, VISA, MASTER, որոնք transport.yerevan.am հարթակի կամ սպասարկման կետերի աշխատակիցների օգնությամբ կարելի է վերածել տրանսպորտային քարտի։
Առաջիկայում փաթեթները կակտիվանան նաև Telcell Wallet դրամապանակում։

Այս պահին միասնական տոմսային համակարգի վճարման տարբերակներն են՝ տրանսպորտային քարտը, QR կոդը և
բանկային քարտերը։

Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել տրանսպորտային քարտ