«Ռուս զինվորները աչքերը փակել և իրենց թաքստոցներից դուրս չէին գալիս»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակվեց Արցախի վրա՝ ոչ ոք օգնության ձեռք չմեկնեց հայերին։ Երբ հարյուր քսան հազար մարդ ամիսներով շրջափակման մեջ, սովի էին մատնված ու հետո հրանոթների կրակի տակ բռնագաղթվեցին իրենց հայրենիքից՝ ոչ ոք չօգնեց նրանց։
Ռուս զինվորները աչքերը փակել և իրենց թաքստոցներից դուրս չէին գալիս, իսկ արևմտյան երկները Նիկոլին տարել ու Արցախն ուրանալու հայտարարությունն էին տալիս ստորագրել՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի ցեղասպան գործողությունները։
Թերևս հայկական պետականության ամենաթշվառ և ամոթալի էջը նա էր, երբ Հայոց բանակը հեռադիտակով նայում էր, թե ինչպես են Արցախից հայերին վտարում։
Սա է ճշմարտությունը, որը շատերին դուր չի գալիս, սակայն այն պետք է ասվի, որպեսզի մենք, որպես ազգ և պետություն ճիշտ հետևություններ անենք։ Որքան էլ ցավալի լինի իրականությունը, այն պետք է ընդունել այնպես, ինչպես կա, սակայն անկախ նրանից, թե որքան ծանր և դաժան կլինի այն՝ անհրաժեշտ է ոտքի կանգնել, մեջքը ուղղել և շարժվել առաջ։
Կյանքը պայքար է, քանի ապրում ես, պետք է պայքարես, և եթե ուզում ես ապրել, ուրեմն պետք է պայքարես»։

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
6703:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
8801:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
10000:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9300:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
89Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
100Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
87Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
98Երեկ, 21:54