«Փոքր պետությունները հակված են գերագնահատելու գերտերության հետ ստորագրված փաստաթղթերը». Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերտերության և փոքր տերության միջև ռազմավարական կամ դաշնակցային գործընկերային ցանկացած համաձայնագիր, պայմանագիր, թուղթ, մագաղաթ, պապիրուս կամ էլեկտրոնային ֆայլ ունի հետևալ խնդիրները:
1. Փոքր պետությունները միայն ստորագրված թղթի վրա հույս դնել չեն կարող, այլ պետք է ունենան նաև ուժային և դիվանագիտական լծակներ՝ այդ փաստաթղթից առավելագույն օգուտը քաղելու համար:
2. Գերտերությունների համար այդպիսի փաստաթուղթը միշտ ունի դրվագային նշանակություն և չի ենթադրում երաշխավորված գործընկերություն փոքր պետության համար բոլոր հարցերում. երբ շահերը չհամընկնեն, չի գործելու:
3. Փոքր պետությունները միշտ հակված են գերագնահատել գերտերության հետ ստորագրված գործընկերային փաստաթղթերը՝ այդպիսով ստեղծելով նաև հանրային չարդարացված բարձր ակնկալիքներ:
4. Գերտերությունները ուժի իրավունքով միշտ հակված են անպատիժ և անհետևանք խախտել փոքր պետությունների հետ կնքված գործընկերային համաձայնությունները:
5. Գերտերությունները հակված են փոքր պետությունների հետ կնքված գործընկերային փաստաթղթերը օգտագործել վերջինիս հետ սահմանային կամ դաշնակցային կապեր ունեցող պետությունների դեմ դիվանագիտական և հիբրիդային պատերազմով:
6. Փոքր պետությունները հակված են հեշտությամբ ընկնել գերտերությունների ծուղակը, հատկապես այն դեպքում, երբ չունեն ադեկվատ և կոմպետենտ իշխանություն կամ կառավարություն գործընկերությունը ճիշտ հունով տանելու համար:
Եվ հիշեք: Բոլոր գերտերությունները նման են իրար, իսկ փոքր պետությունները դժբախտ են յուրովի»:

«Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, միամիտներին մոլորեցնելու մասին է»․ Սուրեն Սահակյան
13502:06
«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
12100:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
12600:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
140Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
120Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
96Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
199Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
92Երեկ, 22:42