«Խուզարկություններ են կատարվել Նոյեմբերյանի անտառտնտեսության պաշտոնյաների տներում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անտառհատումների դեմ պայքարի շոուն․ քննչական բաժին են կանչվել Նոյեմբերյանի անտառտնտեսության բազմաթիվ անտառապահներ։
Հուլիսի 16-ին քննչական կոմիտեի Նոյեմբերյանի քննչական բաժին են կանչվել Նոյեմբերյանի անտառտնտեսության բազմաթիվ անտառապահներ, իրավապահների կողմից խուզարկություններ են կատարվել Նոյեմբերյանի անտառտնտեսության պաշտոնյաների տներում։ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը անտառների պահպանության գործով Տավուշի մարզում լավագույնն է, Հայաստանի լավագույն անտառտնտեսություններից է։ Նիկոլ Փաշինյանին ապօրինի անտառահատումների դեմ պայքարի իմիտացիա է հարկավոր։ Մարզում ամենամեծ ապօրինի հատումները կատարվում են Իջևան համայնքում՝ Իջևանի և Սևքարի անտառտնտեսություններում։ Իջևան քաղաքից հայտնում են, որ այդ անտառտնտեսությունները գտնվում են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Նիկոլ Փաշինյանի եղբայր Արտակ Փաշինյանի վերահսկողության ներքո։ Հայկ Ղալումյանը նախկինում այդ կապակցությամբ Իջևանում հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ։ Իջևանում, Աղստև գետի ափին,ռեստորանի փոթեջներ են սարքվում մեծ գերաններով, ռեստորանը պատկանում է Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ բարձր պաշտոնյայի ընտանիքին։ Վերջերս ՔՊ կուսակցության ակտիվի նստին այդ կուսակցությունից ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը բարձրացրել է Տավուշի մարզում ապօրինի անտառհատումների խնդիրը,այդ առթիվ ընդհարում է եղել նրա և Տավուշի մարզպետի միջև։ Երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին Տավուշում անտառհատումների հարցը քննարկվել է ՔՊ կուսակցության վարչության նիստում։ Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատողների դեմ իրավապահների գործողություննները ապօրինի անտառհատումների դեմ Նիկոլ Փաշինյանի պայքար-շոուի շրջանակներում են»։

«Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին»․ Մեսրոպ Առաքելյան
511:24
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
4910:36
«Խողովակը նոր մահ պետք է բերեր, որ հիշեիք կամ իմանայի՞ք տեղը»․ Հակոբ Բադալյան
5010:24
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
5910:12
«Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան
5209:54
«Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7009:42
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
5907:30
«Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին». Տիգրան Քոչարյան
7104:06