«Ստացվում է՝ օրական անհետ կարող են կորել անթիվ 100 դրամանոցներ»․ Սամվել Հայրապետյան
153
Այսօր, 17:30
Ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին Telcell ընկերության ապարատների ու ծրագրային խնդիրների պատճառով տասնյակ հազարավոր քաղաքացիներ բախվում են տարատեսակ անախորժ խնդիրների հետ՝ ընդհուպ կորցնելով իրենց գումարները։ Թե ո՞ւր են գնում այդ գումարները, դրանով թող պատկան մարմինները զբաղվեն։ Բայց ես՝ որպես սրտացավ քաղաքացի, ցանկանում եմ իմ բողոքն արտահայտել տվյալ իրավիճակում։ Խնդիր 1․ Քաղաքացիները մոտենում են Telcell վճարային տերմինալների մոտ, որպեսզի պատվիրեն տոմս, սակայն վճարային տերմինալը գումարը ստանալուց հետո որևէ տոմս չի տալիս ու քանի որ տերմինալը մանր/գումար վերադարձնելու մեխանիզմ չունի, ապա գումարը մնում է տերմինալի մոտ, իսկ հետո թեորապես անհնար է գտնել այդ մարդուն ու վերադարձնել այդ մարդու 100 դրամը։ Ստացվում է օրական այսպես անհետ կարող են կորել անթիվ 100 դրամանոցներ (եթե իհարկե քաղաքացին ցանկացել է գնել 1 տոմս, այլ ոչ թե ասենք 3, 5, 7 9 և այլն) Խնդիր 2․ Տոմսերի պահպանման ժամկետ։ Այն պատճառաբանությունը, որը որ պաշտոնապես է հայտնվել, ես դրա հետ համաձայն չեմ, որ իբր թե շատ տոմսերից «ծրագիրը կարող է կախել»։ Հարգելիներս, դրսում 21-րդ դար է ու գոյություն ունեն հազարավոր unlimited storage-ներ և ամպային և ֆիզիկական։ Դա ուրիշ հարց է, որ ձեր մոտ գուցե կա ծրագրային այնպիսի խնդիր, որը չի կարողանում մեծ քանակի ունիկալ ու վավեր տոմսերի QR Code-եր գեներացնել, կամ գուցե Valid/Invalid check ստատուսները սինխրոն չեն ու ստացվում է 1 տոմսը հնարավոր է լինում օգտագործել մի քանի անգամ, սակայն դա ձեր խնդիրն է, ոչ թե քաղաքացիների։ Բարի եղեք ստեղծեք այնպիսի սոֆթ, որը չի ունենա սահմանափակումներ։ Ամեն դեպքում մրցույթին մասնակցելուց առաջ պետք էր այսքանը հաշվի առնել։ Սա վերաբերվում է նաև որոշում կայացողներին։ Խնդիր 3․ Տարեց մարդիկ, որոնք չգիտեն սմարտֆոնից ու տերմինալներից օգտվել։ Սրա վառ ապացույցը ԱՄԵՆ ՕՐ Հայ Փոստի մասնաճյուղերում կուտակված տարեց մեր հայրենակիցներն են, որոնք եկել են ուղղակի իրենց կոմունալները վճարելու համար։ Իրենք պատրաստ են 30- 60 րոպե հերթ կանգնել, որովհետև ուղղակի չգիտեն ոնց տերմինալից վճարել։ Ու իրենց մեղադրելու չի։ Եթե նպատակ կար նմանատիպ մեծ փոփոխությունների գնալ, ապա կարելի էր մինչ դա հանրության հետ որոշակի թրեյնինգներ կազմակերպել գոնե հեռուստատեսության ու համայնքատիրության մակարդակի հաշվի առնելով մեր երկրի զարգացվածության ու տարեց մարդկանց մեծամասնության ոչ լիարժեք ինտեգրման խնդիրները։ Չգիտեք ինչու մենք միշտ փորձում ենք խնդիրների լուծումները որոնել շատ հեռուներում կամ էլ այն երկրներում, որտեղ այս հարցերը վաղուց լուծված են՝ առանց հասկանալու որ մենք ու էդ երկիրը իրարից շատ հեռու ենք թե կրթվածության թե զարգացվածության հարցերում։ ԼՈՒԾՈՒՄ Մեզ հարկավոր է ընդամենը երբու բան և խնդիրը լուծված է՝ Պլաստիկ քարտ և NFC ընդունիչ։ Պատկերացնենք մոդել, երբ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր սեփական պլաստիկ քարտը, որի մեջ կա գումար։ Այդ պլաստիկ քարտով մեր քաղաքացին կարող է վճարել՝ Տրանսպորտը և Մետրոն, չնայած իդեալակալ կլիներ նաև ընդգրկել Մարզային տրանսպորտը և Մարզային թռիչքները։ Պլաստիկ քարտը կարող էր անցնել NFC ընդունիչով։ Ինչպես նշեցի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ իր սեփական ունիկալ պլաստիկ քարտը, որ կցված կլինի իր Անձնագրին, ID Card-ին կամ Սոց քարտին, իսկ լիցքավորել կկարողանա մի քանի եղանակով՝ բանկ, տերմինալ, Հայ Փոստի մասնաճյուղ, Օպերատորների գրասենյակ կամ պարզապես իր հեռախոսից հատուկ ծրագրի միջոցով։ Նույնիսկ հնարավոր կլինի պլաստիկ քարտերով ավելի ճիշտ իդենտիֆիկացնել Թոշակառուներին, Ուսանողներին, Պատերազմի մասնակիցներին ու այլ թիրախային խմբերի։ Արդյունք Ոչ մեկի գումարները չեն կորի, ոչ մեկ ժամերով հերթ չի կանգնի, ոչ մեկ ստիպված չի լինի իր տոմսը նվիրել մեկ ուրիշի, քանի որ հեսա 5 րոպեից տոմսի պահպանման ժամկետը լրանալու է ու ամենակարևորը՝ ոչ մեկ իրեն խաբված չի զգա, դե իսկ պետական բյուջեն էլ շվեյցարական ժամացույցի նման մաքուր կաշխատի։ Ընդունեք խորհուրդս՝ թե պետք ա կօգնեմ էլ, բայց մենակ էս հարցը լուծեք։ Հավատացեք, որ մեր քաղաքացիները ամեն օր անթիվ ու անհամար դժվարությունների ու փորձությունների են հանդիպում, էլ պետք չի վրից ավելացնել։ Այնպես չի, որ մարդիկ իդեալական կյանքով են ապրում, որ մի հատ էլ արհեստական բարդույթներ եք ստեղծում»։