«Համահայկական ճակատ» շարժումը հայտարարել է «Համահայկական միասնության խորհրդի» ստեղծման մասին

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ ««Համահայկական ճակատ» շարժումը հայտարարում է «Համահայկական միասնության խորհրդի» ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։
Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ։
Մենք հաստատակամ և հետևողականորեն պաշտպանելու ենք մեր պետության ազգային շահերն ու անվտանգությունը: Զինվորականների, հոգևորականների և Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած հայի միաբանությունը դարձնելու է մեզ ավելի հզոր և պատրաստ ամեն գնով և
ամենուր առաջ տանելու Հայաստանի պետական շահը։
Մենք գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը,
գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ։
Եվ այսպես՝ «Համահայկական միասնության խորհուրդ»-ը հիմնվում է Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը։
Եվ ուրեմն, ի գործ՝ հանուն հաղթական Հայաստանի Հանրապետության»։

«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
2419:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
2619:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
3619:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
6319:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
7818:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
8217:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
6817:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
7116:48