«Սա մեսիջ է յուրաքանչյուրիս»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի կառավարությունը լքել է իր հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում ու հիմա էլ դատապարտվում են Բաքվում:
Սա մեսիջ է յուրաքանչյուրիս՝ այս կառավարությունը չի հոգում ու չի հոգալու որևէ մեկիս անվտանգության մասին, ո՛չ կոլեկտիվ առումով և ո՛չ էլ՝ մասնավոր:
Ավելին՝ նրանք այնտեղ են դատում մերոնց, սրանք՝ այստեղ: Այսօր Արամ Զավենի Սարգսյանի նախկին կուսակից (ոչ վաղ անցյալի), իրավունքի ուժով (նախագահը չի հրամանագրել) դատավոր աշխատող Մասիս Մելքոնյանը նահատակ հերոսի հայր Գարիկ Գալեյանին ազատազրկման ձևով ռեալ պատիժ նշանակեց (թե ինչ «արարքի» համար, կարծում եմ Վահան Հովհաննիսյանը մոտ ժամանակներս մանրամասն կհիշեցնի):
Այն նույն Մասիս Մելքոնյանը, որը օրեր առաջ կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իսկ թե ինչ «հիմքով»՝ դա էլ մենք կխոսենք մոտ օրերս (Անոնսն անեմ՝ կալանավորել է պատճառաբանելով, որ գործը «պատմական ու զգայուն բնույթ ունի»):
Ամեն դեպքում, ունեցածներս քիչ բան չէ՝ մեկս մյուսիս ունենք ու պետք է պինդ կանգնենք միմյանց կողքին և գոնե առժամանակ մի կողմ դնենք անէական բոլոր տարաձայնությունները»։

Մեգան Մարքլը հրապարակել է ընտանեկան առաջին տեսանյութը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո (տեսանյութ)
14212:48
«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
8510:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
9010:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9410:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
8509:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7308:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
13601:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
23300:00