«Երկիրը երկիր չի դառնում, իսկ նիկոլենք դառնում են միլիոնատերեր»․ Սևակ Հակոբյան
114
Երեկ, 20:12
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Եթե սոցիալականը վատ լիներ, բայց ունենայինք ամուր սահման, կասեի՝ դե լավ, ոչինչ, զաթո անվտանգ ենք, հասկանում եմ ինչի համար ենք վատ ապրում։ Բայց հա՛մ վատ ենք ապրում, հա՛մ փող ենք մուծում, որ երկիրը երկիր դառնա, բայց երկիրը երկիր չի դառնում, իսկ նիկոլենք դառնում են միլիոնատերեր։ Ժողովուրդ ջան, եթե քո պարզ, էլեմետնտար խնդիրները չի կարողանում լուծել, որը խոստացել է, Ադրբեջանի հետ չի կարողանում, որը խոստացել է, Իրանի հետ չի կարողանում, որը խոստացել է, ռուսի հետ չի կարողանում, որը խոստացել է, ո՛չ ներսն է կարողանում, ո՛չ դուրսն է կարողանում, իրեն պահելու մոտիվացիան ո՞րն է։ Տավուշ նկարահանումների էի գնացել, գյուղացին իր գելխեղդ շանը ավտոյի բեռախցիկն էր դնում․ ասաց՝ տանում եմ դաշտերը թողնեմ, նադայել եմ եղել։ Ասում եմ՝ լավ էլ թափով շուն ա, գելխեղդ, ինչի՞ ես վռնդում։ Ասում ա՝ գիշերները հայաթում արձակած եմ թողնում, որ գողություն-բան չլինի։ Երկու տարի առաջ գոմիցս երկու ոչխար գողացան, դաժե չէր հաչացել․ երեկ էլ տան կցակառույցից կարտոֆիլ ու փայտ գողացան, էլի չհաչաց։ Ասում է՝ շաբաթը մեկ մսագործից ոսկոր, փորոտիք եմ բերում, լավ կերակրում եմ, իրենից մնում է մի հատ հաչալը, էդ էլ չի անում, պահում եմ ի՞նչ անեմ։ Մենակ կեր է ուտում, անիմաստ ծախս է։ Տերը էն բանից հետո, երբ իր շունը, փաստորեն, թույլ է տվել իրեն էդքան վնաս տան, հասկացել է, որ շունը լեգիտիմ չէ, քաղաքական խոսքով ասած։ Օրինակը բերում եմ առանց վիրավորանքի․ փաստացի՝ դու պահում ես իշխանություն, որի համար մենակ անընդհատ փող ես տալիս, կերակրում ես, քեզնից պոկում ու տալիս ես, այսինքն՝ ինչը մեզնից հասնում է, անում ենք, հարկեր են հորինում նորանոր, դա էլ ենք տալիս, իրեն մնում է իր խոստումները կատարել, սահման պահել, այսինքն՝ անել այն, ինչի համար իրեն պահում ենք ու կերակրում, էն էլ չի անում, կենդանական լեզվով ասած՝ իսկի կատվի հետ չի կարողանում բանակցել։ Բայց զավեշտն այն է, որ ասել է՝ ինձ բերեք՝ սենց կպահեմ, էս կանեմ, էն կանեմ։ Ի՞նչ է Նիկոլ Փաշինյանի կուսակցության անունը․ «Քաղաքացիական պայամանագիր»․ պայմանագիր քաղաքացու հետ։ Ի՞նչ է պայմանագիրը՝ երկու և ավելի անձանց համաձայնություն իրավունքների, պարտականությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը էդ պայմանագրով քեզ ինչ խոստացել է, ոչ մի բան չի արել, ես միշտ կարդում եմ նրա խոստումների ցանկը։ Հազար բան է խոստացել, որոնք պետք է քո կյանքը դրախտ սարքեին, ոչինչ չի արել, բայց խոստացածի հակառակն արել է, երկիր է հանձնել, սահմանները փոքրացրել։ Այսինքն՝ պայմանագրով իր պարտականությունները չի կատարել, բայց քո վրա ամեն օր նոր պարտականություններ է շարում, ու դու խելոք խելոք կատարում ես, բայց էն պահից, որ ինքը պայմանագրի դրույթներից հրաժարվեց, էդ պայմանագիրը լեգիտիմ չէ։ Պատկերացրեք ընտանեկան զույգ, ամուսնացել են 7 տարի առաջ, բայց 6 տարի է՝ իրար հետ չեն ապրում․ զագսով չեն բաժանվել, բայց չեն ապրում իրար հետ, հիմա իրենք լեգիտիմ ամուսիններ ե՞ն, թե ոչ։ Ոչ․ անկախ նրանից՝ զագսի թուղթը չեղարկել են, թե չէ։ Կարճ ասած՝ քո 2021 թվականի ընտրության արդյունքով ձևավորված իշխանությունը այլևս լեգիտիմ չէ, որովհետև էն ծրագիրը, որի համար քեզնից ձայն են կորել, չկա, չի գործում, լրիվ հակառակն են անում։ Լեգիտիմությունը դա չէ, որ ինքը ընտրվել է, այլ այն, որ ինչի համար ընտրվել է, կատարի։ Չի կատարել, ուրեմն լեգիտիմ չէ։ Ուրեմն, ժողովուրդ ջան, սա քեզ համար, կարծում եմ, պետք է հիմք լինի, որ հետագայի համար հետևություն անես»։