Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է»․ Տիգրան Աբրահամյան

«Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է»․ Տիգրան Աբրահամյան
131
Երեկ, 22:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Այն «դատավարությունը», որը տեղի է ունենում Բաքվում, սպասելի սցենարով է զարգանում: Կեղծիքներ, շինծու վկայություններ, մեղադրանք՝ շատ կանխատեսելի վիճակներ:
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը քաղաքական ընդդիմախոսներից, քաղբանտարկյալներից բացի մեր նահատակված հերոսների ծնողներն են:
Մյուս կողմից՝ ինչի՞ց զարմանանք: Նույն ռեժիմը Եռաբլուրում զոհվածների ծնողներին էր քաշքշում և ոստիկանական բաժանմունքներ քարշ տալիս, նույն ձևով էլ մեղադրական վճիռ է արձակելու:
Օրը ցերեկով ընդդիմադիր պատգամավոր են քաշքշում 20-30 հոգով, հարվածում, հայհոյում ու ոչ մի բան, իսկ զոհվածի հոր՝ Գարիկ Գալեյանին, նախ ներքաշում են սադրանքի մեջ, իսկ հետո էլ մեղավոր կարգում:
Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո՛չ պատիվ ունեք, ո՛չ արժանապատվություն, ո՛չ էլ մարդամեջ հայտնվելու բարոյական իրավունք:
Գարիկը պինդ է՝ սա էլ կտանի, դա չէ խնդիրը:
Սակայն սա միայն Գարիկի ու նրա ընտանիքի խնդիրը չէ, բոլորիս պարտքն է՝ արմատախիլ անելու այն չարիքը, որը մեր երկիրը հասցրել է արժեհամակարգային և բարոյականության զրոյական վիճակին»։