Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բարեփոխման անվան տակ թալանում են ժողովրդին»․ Արթուր Չախոյան

«Բարեփոխման անվան տակ թալանում են ժողովրդին»․ Արթուր Չախոյան
102
Երեկ, 22:12

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այս իշխանությունը դարձել է կոռուպցիայի և խաբեության խորհրդանիշ:
ՔՊ-ի սիրելի «ՏելՍել»-ը հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը, պարտաճանաչ վերցնում է 400 դրամը, բայց չի տրամադրում QR կոդ։
Ժողովուրդ ջան, պատկերացրեք՝ օրական ինչքա՜ն մարդ է տուժում այս համակարգից, օրական քանի միլիոն դրամ է անհետանում ձեր գրպաններից։
Սա ոչ թե բարեփոխում է, այլ բացահայտ, համակարգված թալան, պարզապես «բարեփոխում» անվանման տակ թալանում են ժողովուրդին։
Իշխանությունը ժողովրդին համոզում է, որ վարորդները կոպեկ են գողանում՝ փորձելով սեփական կեղտոտ թալանը բարդել վարորդների վրա:
Բայց իրական գողը հենց իշխանությունն է՝ իրենց համակարգված, անբարոյական մեխանիզմներով, որոնք ուղղված են ժողովրդի վերջին լուման գողանալուն:
Հիմա էլ հո չե՞ք ասի, որ վարորդներն են մեղավոր կամ «Վեոլիա Ջուրն» է մեղավոր:
Իշխանության ստերը վաղուց բացահայտված են, այլևս չեն կարող մշտապես ուրիշներին մեղադրել իրենց սեփական ձախողումների համար, թե չէ որ իրենց լսենք՝ բոլորը մեղավոր են, բացի իշխանությունից, ասել ասող՝ «Լրբերը սրբեր են դառել»
Ամենացավալին այն է, որ ժողովուրդը շարունակում է լռել։
Մինչև ե՞րբ։
Մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք այս անարդարությունը, այս բացահայտ թալանը, որը տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ։
Ժամանակն է արթնանալ ու պատասխան պահանջել»։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան