«Իշխանությունը և ընդդիմությունը վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին»․ Ոսկան Սարգսյան
![]() 209 Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 21:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին։ Պարտություններ կրած մարզական թիմերի ղեկավարներին պաշտոնանկ են անում։ Հայաստանի Հանրապետությունը արդեն 5-րդ տարին է, ինչ մեծ պարտություններ է կրում՝ բոլոր առումներով։ Պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևի առաջ դողացող, նրա բոլոր պահանջները կատարող, հողատու իշխանությունը պետբյուջեն, արտերկրից ստացած միլիոնավոր եվրո վարկերը կոկոսի մեջ ընկած Պույ-Պույ մուկիկի նման վայելում է։ Ընդդիմություն կոչվածն էլ, մինչ պետությունը կործանվում է, Ֆեյսբուքում զիլ տեքստեր է գրում, լրատվականների մի սալոնից մյուսը վազում, սպասում, որ հյուսիսային Տիզբոնից կամ օվկիանոսի այն կողմից գործելու հրահանգ ստանա։ Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին, սակայն ո՞վ պետք է նրանց հեռացնի, մեծ պաշտոնավորները ձկնկիթով հացի խնդիր են լուծում։ Հայաստան երկրի հերն էլ անիծած, իրենք իրենց կյանքը քաղցր անցկացնելու խնդիրն են լուծում։ Ափսոս էին այն լուսավոր տղաները, որ հանուն հայրենիքի իրենց կյանքը տվեցին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
