Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ողբերգական է ԵԽ-ի, միջազգային հանրության լռությունը»․ Արամ Վարդևանյան

«Ողբերգական է ԵԽ-ի, միջազգային հանրության լռությունը»․ Արամ Վարդևանյան
137
Երեկ, 20:48

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդասիրությունը՝ համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա:

470 օրից ավելի մեր Արցախի, մեր նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և մեր այլ Հայրենակիցները պատանդ են, գերի են բաքվում:

Մեզանից յուրաքանչյուրը, վստահ եմ, անասելի տագնապ ու ցավ է զգացել նույն անմարդկային իրավիճակում գտնվող՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձից հետո:

Մեկնարկող «դատավարությունը» իրավաբանություն չէ, դա ծաղր է մարդասիրական նվազագույն նորմերի և միջազգային ճանաչում ունեցող նորմերի նկատմամբ, բայց միջազգային հանրությունը լուռ է: Չի եղել համանման անմարդկային աստիճանի մեկ այլ իրավիճակ Եվրոպայի խորհրդի «անդամ» որևէ այլ երկրում, բայց ԵԽ-ն լուռ է։

Ժամանակին միջազգային հանրության կողմից ամենածանր մեղադրանքներով հետապնդված, նույնիսկ Աուգուստո Պինոչետի նկատմամբ արտասահմանում տնային կալանք էր ընտրվել, իսկ իր Հայրենիքը՝ Չիլին պահանջեց իր վերադարձը և ապահովեց այն:

Ողբերգական է, որ այս իրականության մեջ ենք, ողբերգական է միջազգային հանրության լռությունը, աբսուրդ է, որ մեր Հայրենակիցների շահերը ոչ մի ձև չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները: Համամարդկային արժեքները չեն կարող վերանալ, ուղղակի չեն կարող»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան