Ռուբեն Վարդանյանին զրկել են քնելու հնարավորությունից, անգամ ջրից ու զուգարանի թղթից․ #BBC

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում կրած զրկանքներին ու նրա նկատմամբ հարուցված շինծու քրգործին է անդրադարձել BBC-ն։ Լրատվամիջոցը գրում է, որ 2024 թվականի ապրիլին Վարդանյանը հացադուլ էր հայտարարել։ Որպես պատիժ, ըստ փաստաբանների, նրան տեղափոխել էին պատժախուց։ «Պատժախցում լույսը 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի խանգարման և հյուծվածության»,- ասվում է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ (նրան վարձել էր Վարդանյանի ընտանիքը)։ Ադրբեջանի իշխանությունները փաստաբանին երբևէ թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին: Ռուբեն Վարդանյանին ստիպել են երկար կանգնած մնալ ու ավելի քան երկու օր զրկել են ջրից։ Ավելին, նրան զրկել են նաև լվացվելու, սպիտակեղենն ու հագուստը փոխելու հնարավորությունից, չեն տվել զուգարանի թուղթ, ստիպել են քնել կեղտոտ ներքնակի վրա։ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը պատմել է, որ հայրը նամակներ է ուղարկում, բայց դրանք երբեք չեն հասնում հասցեատերերին։ Նրա խոսքով՝ ընտանիքին երբեմն հաջողվում է հեռախոսով խոսել նրա հետ կամ նամակներ ուղարկել ԿԽՄԿ-ի միջոցով: BBC-ն մեջբերումներ է կատարել նաև Ռուբեն Վարդանյանի ուղերձից, որը փոխանցվել էր նրա ընտանիքին՝ հեռախոսազանգի ընթացքում։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
9101:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
9100:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
104Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
124Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
106Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
301Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
97Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
185Երեկ, 17:24