Ֆրանսիայում Պոմպիդու կենտրոնը ցուցադրության է ներկայացրել Երվանդ Քոչարի երկու աշխատանք

Հայազգի ականավոր քանդակագործ և նկարիչ Երվանդ Քոչարի 125 ամյակի կապակցությամբ և Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարիզի նշանավոր Պոմպիդու կենտրոնը, որպես հարգանքի տուրք, ժամանակավոր ցուցադրության է ներկայացրել Երվանդ Քոչարի երկու՝ «Արևելուհիներ» (1926թ.) և «Նկարչությունը տարածության մեջ» (1934թ.) ստեղծագործությունները: Այս աշխատանքները կներկայացվեն կենտրոնի 5-րդ հարկի ցուցասրահում մինչև այս տարվա մարտի 10-ը:

Մեծ արվեստագետի 125-ամյակին նվիրված հարգանքի և հիշատակի միջոցառումները մեկնարկել էին դեռևս անցյալ տարեվերջից: Նոյեմբերի 27-ին Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ նվիրված Երվանդ Քոչարի և Սերգեյ Փարաջանովի հոբելյաններին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Ա. Խաչատրյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի հարազատների և այլ հյուրերի մասնակցությամբ:
Նաև՝ դեկտեմբերի 3-ին Քոչարի ստեղծագործությունները ևս մեկ անգամ հիշատակվեցին և ներկայացվեցին Պոմպիդու կենտրոնի տարվա ձեռքբերումները ներկայացնող մեծ ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ:

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
5403:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
7302:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
8301:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
9700:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
140Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
97Երեկ, 23:30
«Սրանք մեզ զրկեցին Արցախից, սրանք ու բոլոր մեղավորները դա պետք է հատուցեն. ուխտ ենք արել». Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
97Երեկ, 23:24
«Զոհված տղերքի անունները պիտի 24/7 հնչեն ցմահ դատապարտված նիկոլ փաշինյանի խցում». Սամվել Ասլիկյան (տեսանյութ)
100Երեկ, 23:06