«Մի օր էլ սեփական ազգանուններն ու հայրանուններն անձնագրից մաքրելու նախաձեռնության եք «այո» կամ «ոչ»-ի քարոզ անելու». Տարոն Սիմոնյան

74
Այսօր, 21:06
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոնն ուրիշին չտա՛ս։
Ինչքան տվեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են ...
Հ․ Մաթևոսյան
Անկախության հռչակագրում ամրագրված՝ Արցախի և Մայր Հայաստանի միասնությունը՝ ժամանակին որպես փաստ, այսօր՝ որպես նպատակ, չի կարող որևէ կերպ ստվերվել ո՛չ սահմանադրական կեղծ փոփոխություններով ու դրանց քարոզիչներով, ո՛չ էլ թշնամու հրահանգներին հլու-հնազանդ ենթարկվող ու բոլոր սրբությունները հերթով ուրացող մարդկանց (կոլաբորացիոնիստ) նոր ստրկամիտ «բարոյականությամբ»։
Հ․Գ․ Զգույշ եղեք, որ մի օր էլ սեփական ազգանուններն ու հայրանունները անձնագրից մաքրելու նախաձեռնություն թշնամին չպարտադրի, ու դուք էլ «այո» կամ «ոչ»-ի քարոզ անեք»:
Աղբյուրը` Տարոն Սիմոնյան

«Թե ինչ էր մտածում Փաշինյանը մինչև Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության օրակարգը». Գառնիկ Զաքարյան (տեսանյութ)
2222:00
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում (լուսանկար)
5021:54
Եկեղեցու գույքը կոտրողն ասել է, թե տեսել է Աստծուն և եկել է «եկեղեցին բոլորից մաքրելու»
5921:42
«Մի օր էլ սեփական ազգանուններն ու հայրանուններն անձնագրից մաքրելու նախաձեռնության եք «այո» կամ «ոչ»-ի քարոզ անելու». Տարոն Սիմոնյան
7321:06
«$133 միլիոնի կիբերհարձակում ֆրանսիական բանկի վրա». Սամվել Հայրապետյան
7520:48
Գյումրիում ռուսական ռազմաբազայում 2 ռուս զինվոր է ձերբակալվել
8420:18
«Ի՞նչ կլիներ, եթե նման բան գրեին ՔՊ-ականի մասին». Արամ Աբրահամյան (լուսանկար)
8819:48
Իսպանիան կանցկացնի 14 տարվա ընթացքում իր առաջին համընդհանուր գործադուլը
18019:37