Գյումրիում ռուսական ռազմաբազայում 2 ռուս զինվոր է ձերբակալվել

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ նոր միջադեպից հետո երկու ռուս զինծառայող է կալանավորվել: Նրանք հայաստանյան քրեակատարողական հիմնարկում են պահվում:
Տուժողն Ուկրաինայի քաղաքացի Դմիտրի Սամուելենկոն է: Հենց նա է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ իրեն Գյումրիի Անի թաղամասում երկու զինծառայողներ են ծեծել: Դեպքը մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ վարույթ են հարուցել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով, դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Ռազմաբազայի երկու զինծառայողները կալանավորված են առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
Թե ինչն է այս միջադեպի պատճառը, ինչու են ռուսները ծեծել ուկրաինացուն, դեռ պարզ չէ:
Օրերս ռուս զինծառայողների մասնակցությամբ մեկ այլ միջադեպի մասին էր բարձրաձայնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին էր ուղարկվել մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են մի երիտասարդի ռուս զինվորականները ծեծում ու նվաստացնում: Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել գլխավոր դատախազություն՝ դրան կցելով տեսանյութը:
Այս միջադեպի մասին իրավապահները դեռ մանրամասներ չեն հաղորդում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«$133 միլիոնի կիբերհարձակում ֆրանսիական բանկի վրա». Սամվել Հայրապետյան
2620:48
Գյումրիում ռուսական ռազմաբազայում 2 ռուս զինվոր է ձերբակալվել
6220:18
«Ի՞նչ կլիներ, եթե նման բան գրեին ՔՊ-ականի մասին». Արամ Աբրահամյան (լուսանկար)
7219:48
Իսպանիան կանցկացնի 14 տարվա ընթացքում իր առաջին համընդհանուր գործադուլը
15419:37
«2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն ունի զրոյական իրավական ուժ». ԱԺԲ
7119:18
«Արարատը մերն է, իսկ Արցախը՝ մեր հայրենիքը․ սա երբեք չպետք է մոռանանք»․ Արսեն Նիկողոսյան
8917:30
«Էրիկ Կակոյանին սպանած անձը երկու անգամ դատապարտված է եղել»․ Լիա Սարգսյան
10117:00
«Ունենք սեփական ինքնությունից գարշող իշխանություն և հուսալքված հանրություն». Գառնիկ Դանիելյան
9916:30