Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է». Նիկոլ Փաշինյան

«Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է». Նիկոլ Փաշինյան
77
Այսօր, 09:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է:
Բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման կարեւոր բայց ոչ ամբողջական համակարգ է, որովհետև կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ և հեռավոր ազգականներ, ովքեր կոռուպցիոն ռիսկերի նույնպիսի կրողներ են:
Հաճախ կոռուպցիայի մեջ էական դերակատարում են ունենում մարդիկ, ովքեր որեւէ պաշտոն չեն զբաղեցնում, դե յուրե կամ հետագծելի ոչ մի կապ չունեն որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրանք պարզապես ՀՀ շարքային քաղաքացի են, բայց կոռուպցիայի կարևորագույն դերակատար:
Համընդհանուր հայտարարագրման համակարգը նաև, բայց ոչ միայն նրանց համար է: Դա Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականության կառավարության եւ ժողովրդի միջև Հեղափոխության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության իրագործում է:
շարունակելի»:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան