Տնտեսվարողները բողոքի ակցիա կիրականացնեն Կառավարության շենքի դիմաց

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան գրառումը․ ««Մայր Հայաստանը» բազմաթիվ ահազանգեր է ստանում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից: Նրանք դժգոհում են շրջանառության հարկի բարձրացումից: Որոշ դեպքերում՝ շրջհարկով աշխատողներին տեղափոխել են ավելացված արժեքի ու շահութահարկի դաշտ, ինչը մոտ 8 անգամ ավելացրել է նրանց հարկային բեռը:
Ձեռներեցները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից, քանզի շատ դեպքերում մեծածախից հնարավոր չի լինում հաշիվ-ապրանքագիր ստանալ: Իսկ դա նշանակում է, որ հայտարարագրման դեպքում բիզնեսը պարզապես կփակվի:
Փոխարենը բարեփոխումը և ստվերային տնտեսության կրճատումը սկսեն վերևից, ճնշում են փոքր բիզնեսին:
Տնտեսվարողները մեզ փոխանցել են, որ պատրաստվում են հինգշաբթի օրը, ժամը 10:00-ին բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց:
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները կմիանան այդ բողոքի գործողությանը: Պետք է դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող հարկային տեռորը»։

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
39018.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
40518.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
31917.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
32017.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
36416.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
36516.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
30216.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
29416.09.2026, 13:18