«Թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրել, որ էս իրա թաղը չի»․ Հովիկ Աղազարյան
![]() 305 Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ., 21:48 «Տեղի ունեցավ երկու խախտում, նախ պարոն Սիմոնյանը խնդրեց մեզ՝ գործընկերներին՝ ժամանակի մեջ տեղավորվենք, որովհետև հյուրեր ունեն․ տրամաբանական խնդրանք։ Եղան պատգամավորներ, որոնք իրենց հարցը հանեցին՝ հարգելով ԱԺ նախագահի խնդրանքը։ Բայց պարոն Սիմոնյանն առանց հերթագրության ձայն տվեց պարոն Սուքիասյանին։ Մի ուրիշ հանգամանք էլ՝ իմ գործընկեր Հակոբ Ասլանյանը շատ պարզ հարց ուղղեց առողջապահության նախարարին, բայց պարոն Սիմոնյանը, էլի ոտնահարելով ԱԺ կանոնակարգ օրենքը՝ ասաց՝ ձեր հարցին կպատասխանենք գրավոր, եթե գրավոր դիմեք»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Դիմելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ Աղազարյանը նշեց․ «Հիմա դուք՝ որպես արդարադատության նախարար, այստեղ որևէ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրել, որ էս իրա թաղը չի»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Կառավարության որևէ անդամի ձեր հարցը չի վերաբերում․․․ Կոռեկտ պահեք Ձեզ․․․ Ավելի կոռեկտ պահեք, թե չէ ես Ձեզ կհրավիրեմ կոռեկտության»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
