«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 283 Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ., 22:30 ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Մյասնիկյան փողոցը վերանորոգվել է և ասֆալտապատվել։ Պատգամավորը հարցրեց՝ եթե պարզվի, որ Մյասնիկյան պողոտան ամբողջությամբ վերանորոգված չէ, պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրել։ Փաշինյանն արձագանքեց․ «Հեծանիվով անցել եմ, նորոգված էր, եթե հատված կա, որ իմ տեսադաշտից վրիպել է ներողություն եմ խնդրում»։ Անդրադառնալով Մանուկյանի դիտարկմանը, թե տեսան մարդիկ դժգոհում են հայտարարագրումից, շեմ սահմանեցին, Փաշինյանը պարզաբանեց, թե շփոթմունք է տեղի ունեցել։ «Բա երկխոսությունն ինչի՞ համար է, իշխանությունը պետք է հաղորդակից լինի։ Եթե մարդը բան է ասում, և տեսնում ես, որ արդար է, պետք է ասես՝ չէ՛, ես իշխանություն եմ, չեմ փոխելու, ես ճշմարտության բարձրագույն աղբյուր եմ ու ակունք․ դա՞ եք ուզում»,- հավելեց նա։ Գեղամ Մանուկյանն ի պատասխան նշեց․ «Անկեղծ ասեմ՝ եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի մի պարզ պատճառով՝ առավոտից իրիկուն կառավարության նիստում բողոքում եք, որ սխալ են զեկուցել, հանձնարարությունները չեն կատարել․․․ Լավ, ինչքա՞ն կարելի է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
