«400 հազար հոգի 100 դրամ է վճարել տրասպորտի համար, որ Նիկոլն ու Աննան շքախմբով մեկնեն Շվեյցարիա». Սևակ Հակոբյան
87
Երեկ, 22:18
Լրագրող Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովուրդ ջան, հարկային էս նոր բեռը էշի տեղ դնել է․ մենք, դուք աշխատում ենք ու հարկեր ենք վճարում. էդ հարկերը վճարում ենք ոչ միայն նրա համար, որ Նիկոլենք աշխատվարձ ստանան, այլև որ երկիրը աշխարհին համընթաց զարգացնեն, բարեփոխումներ անեն։ Իրենք միայն իրենց փողն են ստանում ու ասում են՝ դե հիմա էլ առանձին մուծվի, որ աշխարհից հետ չընկնենք, երկիրը զարգացնենք, բարեփոխում անենք։ Ասում էին՝ առաջ տրանսպորտը չէր բարեփոխվում, որովհետև գծատերերը գերշահույթ էին ստանում, թալանում էին, հիմա չենք թալանում։ Բայց հարց՝ եթե էն ժամանակ թալանում էին, դրա համար չէին բարեփոխում, հիմա չեք թալանում, ուրեմն հիմա պետք է այ էդ չթալանելու հաշվին բարեփոխեք, բա ինչի՞ եք թանկացնում։ Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը Ավինյանի հետ միասին․ վերցրել են տրանսպորտի թանկացման վերին շեմ ու թանկացրել․ փորձագետները հաշվարկել են, որ տրանսպորտի գնի գոյացման սաղ ծախսերը, սաղ հաշվարկները ուռճացված են, օգտվողների քանակը՝ ընդհակառակը, պակասեցված ու սահմանել են վերին շեմ․ հիմա եթե ժողովուրդը շատ ըմբոստանա, մի քիչ, մի քիչ կիջնեն, եթե գլուխը կախ ենթարկվեց՝ կմնա նույնը։ Դուք 2023 թվականի ավագանու ընտրություններում տրանսպորտի բարեփոխում եք խոստացել․ այն, ինչ ծանրացնում է քաղաքացու վիճակը, չի կարող կոչվել բարեփոխում։ Տրանսպորտի թանկացման հաշվին ավտոպարկ թարմացնելու համար ո՛չ խելք է պետք, ո՛չ հմտություն, սաղ կարող են անել։ Այո, հնարավոր է՝ հասարակական տրասպորտը աշխատում է վնասով, չեմ ժխտում․ բայց թող պետությունը, քաղաքապետարանը դոտացիա տան․ մենք հարկեր ենք մուծում։ Ու էս ամենը ուղեկցվում է ժողովրդին ուղղված շանտաժով․ ուզո՞ւմ ես պետություն ունենալ, տրանսպորտին 300 դրամ վճարիր, ուզո՞ւմ ես պետութուն ուենալ, սաղդ ամենավերջին կոպեկներդ մուծվեք թազա հարկերին, ուզո՞ւմ ես պետություն ունենալ՝ հայտարարագրվի, ուզում ես պետություն ունենալ, հացը թանկացնում ենք, ուզում ես պետություն ունենալ, շրջնառության հարկը մեծացնում ենք, ուզում ես պետություն ունենալ, Տավուշի գյուղերը հանձնում ենք, ուզում ես պետություն ունենալ՝ Ղարաբաղը հանձնում ենք․ հոպ, մի րոպե կանգ առ հլը, շուտասելուկ չէ․ էն վախտ, որ մետրոյի գինը ոչ թե 300 դրամ, էր, այլ 50 դրամ, սահմաններն անառիկ էին, Ղարաբաղն էլ մերն էր, արա ավելի լավ պետություն ունեինք․ ո՞նց կարող ես սաղ հանձնել, թանկացնել, ժողովրդին ճնշել ու դա բացատրել պետություն ունենալով։ Պետություն ուզում ենք ունենալ, քեզ չենք ուզում ունենալ․ որովհետև ավտոբուսին եթե 1000 դրամ էլ տանք, ո՛չ խցանումներն են վերանալու, ո՛չ աղքատությունն է վերանալու, ո՛չ թշնամին է օկուպացիան ազատելու, ոչ էլ բանակցող նապաստակները դառնալու են առյուծ։ Էդքանը չի լինի, բայց կարող ա ՔՊ-ական պատգամավորի դղյակը մեկ էլ թալանելիս ոչ թե 8 միլիոն դրամ տանեն, այլ էս անգամ՝ 80 մլն։ Էսօր Երևանում 3-400 հազար հոգի 100 դրամ վճարել է տրասպորտի համար, որպեսզի Նիկոլն ու Աննան շքախմբով մեկնեն Շվեյցարիա․ էսօր կառավարությունը վերցրել է նոր վարկ՝ 46 մլն եվրո, որ Նիկոլը վաղվա թռիչքի փող էլ ունենա։ Դա ձեր անձնականի համար է, պետություն չկա էդտեղ։ Կարճ ասած՝ դուք հասկաց՞ել եք, թե ինչ մեծ բեռ եք մեր պետության վրա։ Ձեր պատկերացումները հետևյան են՝ խաղաղ ապրելու համար, պետք է հանձնենք հողեր, խաղաղ ապրելու համար պետք է հանձնենք Արցախ, պետք է տրանսպորտը թանկացնենք, որ տրասպորտ ունենանք, պետք է հարկերը շատացնենք, որ բարեկեցիկ լինենք, պետք է մեկի հետ թշնամանանք, որ մյուսի հետ բարեկամանանք, պետք է թոշակը չբարձրացնենք, որ դատավորի աշխատավարձ բարձրացնենք․ քո բանաձևը դա է, որը ժողովուրդը չի ընդունում․ ժողովուրդն ասում է՝ սա նշանակում է՝ չիմանալ ինչպես կառավարել երկիրը։ Հետևաբար, պետք է գնաս ու գան մարդիկ, որ կարող են երկիրը զարգացնել, պահել առանց հանձնելու, առանց թանկացնելու, առանց զոհեր տալու, առանց հարկ տվողին նեղացնելու։ Դա հնարավոր է․ առանց ձեզ շատ բան է հնարավոր»։