Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Դուք Նիկոլի վրա ղժժում եք, ինքը որոշում է՝ ապրեք, թե ոչ»․ Ալեն Ղևոնդյան

«Դուք Նիկոլի վրա ղժժում եք, ինքը որոշում է՝ ապրեք, թե ոչ»․ Ալեն Ղևոնդյան
86
Այսօր, 01:00

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ-ում ռուսական կողմնորոշման (քննարկելի հարցադրում է, թե դա ինչ է) մարդ կա՝ Վատիկանից փող է ստանում, ռուսամետ թեզեր է առաջ քաշում․ որևէ քաղաքական կարող, դերակատար ուժ չկա: Դա գնահատական չէ, այլ փաստ:

Եղածը մանր-մունր միավորներ են (առանց վիրավորանքի, զուտ քաղաքական մասշտաբի գնահատում), հատվածային անհատներ, տեղային հ/կ-ներ, որ քաղաքականի հետ էապես ու միշտ խնդիր ունեն, բայց կարողանում են փակել կենցաղային, պատմական ու էմոցիոնալ ռուսամետության դաշտը:

ՀՀ-ի՝ իրական ռուսամետության ագենտները նրանք են, ովքեր, ասենք, 278 000 դրամ աշխատավարձով ԵՄ-ի՝ կեղծ ինտեգրում, Արևմուտքի հետ արհեստական, օգտագործվելի ռազմավարական «դաշիքներ» են քարոզում, մինչդեռ դրա տակ լիարժեք ու ամբողջական դիտարկում են Թուրքիային. որպես հետևանք ՌԴ-ի արձագանք, որի տակից երկիրը դուրս չի գա:

Դրանք՝ նախ գիտեն, որ էդ մասով (Թուրքիային տրվելու մասով) զրույց եղել է, երկրորդը՝ կարևոր չէ, թե ինչ աստիճան հիմնավոր բան ես ասում, կարևորը՝ թե ում համար ես ու ում կողմից ես դա ասում, քանի որ խելացի բաներ ասելը կարելի է նաև սո-վո-րել, անգիր անել։

Ի դեպ, այսօր մեկը Դավոսում Թուրքիայի օրակարգի սպասարկման մասին է խոսել, «քաղաքագետ»-ատամնատեխնիկներից մեկն էլ, թե բա ՌԴ-ն մեզ դիտարկում է, որպես հավասարը հավասարի (ձեռքբերովի, թե՞ բնատուր ապուշ է. միջուկային գերտերությունը, սեփական սահմանները պահպանել չկարողացող երկրին դիտարկում է որպես հավասարը հավասարի՞):

Եփում են մեզ, հիմարներ, մատաղացուի պես: Բայց притензиа-ի տեղ չկա, մեր ընտրությունն է:

«Արևմտամետների» այս վարձու կուտոկը, որ Անկարայի տակ են, ու «զելինսկի - 2» սցենար են խաղարակելու, ու այսօր ԱԺ-ում հավաքված, եվրոպացիների խնդալու տեքստը, թե բա՝ մենք ճանաչում ենք ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։

Իյա՞, իրոք։ Զելիկինն էլ էիք ճանաչում, մինչև վերջին ուկրաինացին էիք ճանաչում... ԱՄՆ -ում օրեր առաջ ասեցին, թե բա փող կտանք, ուղղակի ուկրաինացի էլ չկա, որ կռիվ տա ՌԴ-ի դեմ:

ՀՀ-ում քարով ու փետով է հնարավոր խնդիր լուծել, ուրիշ ձև առաջին օրվանից չկա. դրա համար առաջնահերթ շնորհակալ լինենք սրան բերողներին, որ վերջերս, իրենց ընկալմամբ, ԱԺ-ի նախընտրականի ներքո բերողներին էին ուզում մաքրել նիկոլ բերելու թեզից:

Դուք այդպես էլ չհասկացաք, որ մեզնում ՀՀ-ում որևէ մեկի իշխանության գալ-չգալու հարցը չէ, այլ պետության, ավելի շուտ՝ լինել չլինելու:

Ի դեպ, ո՛չ ռուսները, ո՛չ թուրքերը, ո՛չ ամերիկացիք ու ԵՄ-ները, Իրանը մեղավոր չեն... Մեղավոր է պետություն չունենալու, սակայն իշխանության վերադառնալու, մնալու, գալու հայի թայֆեն... էս ա։

Նախկիններից որևէ մեկը ՀՀ-ում իշխանույթան չի գալու. կա պատուհան, հնարավոր կլինի այն օգտագործել, լավ, չէ՞, չէ...

Իսկ նիկոլենք, լրիվ էդ գծի տակ են, ուրեմն թուրքերեն սովորեք։ Ասեմ ձեզ, ապրելու եք գետոյում, մինչև նոր բաժանում։

Գտեք ձեր շրջապատի թուրքերին, որ շատ լավ հայերեն են խոսում։ Ի դեպ, նաև քաղաքական ընդդիմադիրների մեջ կան, հավատացեք՝ կան:

Ձեզ բարձր տրամադրություն:

Ներկա քաոսը հենց այնպես չի, որ ստեղծվել է, իսկ նիկոլը տգետ չի, դուք իր վրա ղժժում եք, ինքը որոշում՝ ապրեք դուք, թե ոչ:

Անհարմար հարցադրումներ շարքից»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան