«Փաշինյանը պետք է հեռանար այն պահին, երբ հայտարարեց, որ ԲԴԽ նախագահին հորդորել է հրաժարական տալ»․ Հովիկ Աղազարյան
![]() 309 Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ., 22:54 «Արդեն 7-8 տարի է՝ ինքը իշխանության գլուխ ա․ յուրաքանչյուր իշխանություն մարդուն լճացնում ա, էն նախնական կերպարից վեր ա ածվում ուրիշ կերպարի»,- «24Նյուզ»-ի ի հետ զրույցում ընդգծեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը։ Նրա դիտարկմամբ՝ պատահական չէ, որ, օրինակ, ԱՄՆ-ում 2 անգամից ավել չեն կարող նախագահ ընտրվել։ «Դեմոկրատիան ապացուցել է, որ մարդը բոլոր դեպքերում՝ անձնական կապեր, ընկերական կապեր, ալեն սիմոնյաններ, հովիկ աղազարյաններ, մեկը, մյուսը բերում են և այդ մարդուն դնում են ինչ-որ կապանքների մեջ, ինչքան էլ ուզենա ազատվել, այս կապանքներից այն կապանքների մեջ է ընկնում, հետևաբար տրամաբանական է, որ արդեն ինքը իշխանությունից հեռանա, այդ հանգամանքներով պայմանավորված, այդ գիծը մեզ մոտ այսօր կա, և մեք կամբողջականացնենք այդ գիծը համաժողովի ժամանակ և մեր տեսակետը կհայտնենք»,- նշեց պատգամավորը։ Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հաջողե՞լ է՝ որպես վարչապետ, Աղազարյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ ինքը հաջողել է մինչև այն դեպքը, երբ որ ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ինքն է հորդորել, որպեսզի հրաժարական տա։ Այդ պահից սկսած՝ ինքը պետք է հեռանար»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
