Բաքվում ԱԳՆ են կանչել Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք ներկայացրել
![]() 251 Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 19:13 Բաքվում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, նրան «իրանական ԶԼՄ-ներում հակաադրբեջանական արշավի» կապակցությամբ բողոք են հայտնել: «Հանդիպմանը դեսպանին բողոք են հայտնել Ադրբեջանի և երկրի ղեկավարության հասցեին արշավի կապակցությամբ, որը բացահայտ անցկացվում է իրանական ԶԼՄ-ներում, որոնք մոտ են կառավարական շրջանակներին»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նման քայլերը վնասում են երկկողմ հարաբերություններին և պետք է անհապաղ կանխվեն: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ում Եվրասիայի հարցերով վարչության ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլուն ԱԳՆ-ում հանդիպել է Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ: Դեմիրչիլուն, մատնանշելով Ադրբեջանում որոշ շրջանակների ու անձանց բացասական գործողությունները, այդ թվում՝ իրանցի ուսանողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, դրանք երկկողմ հարաբերություններին վնասող է համարել և այդ առնչությամբ Իրանի բողոքը հայտնել ու կոչ արել քայլեր ձեռնարկել այդ բացասական գործողությունները նախաձեռնողների և հեղինակների դեմ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
