Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին
![]() 341 Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ., 19:30 Այսօր Իրանի արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների» կապակցությամբ։ Այս մասին հայտնում է IRNA պետական կրատվական գործակալությունը։ Ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարարության Եվրասիական հարցերով բաժնի ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն նման քայլերը «վնասարար» է որակել և պահանջել պատասխանատվության ենթարկել նման բացասական գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին։ Գործակալության հաղորդմամբ Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «ցանկացած վիրավորանքի դեմ վճռական պայքարելու» անհրաժեշտությունը։ Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ վերջին օրերին Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանողներ են արտաքսվել երկրից «անբարո վարքի պատճառով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
