«Ինչո՞ւ փաթեթները «Թել-Սել» հավելվածում չկան»․ Տիգրան Ավինյան
![]() 244 Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 11:12 Ինչպես հայտնի է, հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկվեց transport.yerevan.am կայքը, որտեղ ներառված են սակագնային բոլոր փաթեթները։ Վերջիններս պետք է հասնելի լինեին նաև «Թել-Սել» հավելվածում, որոնք սակայն դեռևս չկան․ ««Թել-Սել»-ն ո՞ւր է, ինչո՞ւ է ուշանում, ոնց որ թե իրենք պետք է շահագրգռված լինեին, որ օր առաջ տոմսային համակարգի վաճառքը իրենց հավելվածով տեղի ունենար»,- գործակարգավարականի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ի պատասխան՝ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց՝ այսօր է խոսել «Թել-Սել»-ի գործընկերոջ հետ, փոխանցել են, որ այսօրվանից հավելվածում փաթեթները հասանելի կլինեն։ «Մենք պետք է գույքագրենք, թե ով ինչ պետք է աներ, հասկանանք՝ ով ինչ է արել, ով ինչ չի արել և պետք է լուրջ խոսակցություն ունենանք մեր գործընկերների հետ»,- հավելեց Ավինյանը։ |
«Ամոթ է, որ հասարակությունը չի պայքարում քաղբանտարկյալների համար»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
1314:54«Առաջին դեպքը չէ, երբ տեղական ինկվիզիտորները չեղարկում են արտիստին»․ Թագուհի Ղազարյան
9914:42«Վարդան Հարությունյանի նկատմամբ կալանքի կիրառումը զուրկ է օրինական հիմքերից»․ պաշտպաններ
2314:30Միքայել Սրբազանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3014:12«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կասկածելի վերանորոգման մեջ է»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
6413:36ՀՀ-ում արձանագրվել է 3.9% գնաճ
5312:54«Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ 3-4 մետր բարձրությամբ ռոլլեր լայնից»․ պարզաբանում
5612:36Բողոքի ակցիա Նոր Նորքում՝ ապօրինի սեփականաշնորհման դեմ (տեսանյութ)
5012:00