«Հեռացի՛ր, քանի դեռ Փաշինյանը սրբխեչի ուլի նման քեզ չի զոհաբերել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրան Ավինյանը հասարակական ճնշման տակ ստիպված է եղել փոշմանել, հիմա նա առաջարկում է Երևանում հասարակական տրանսպորտով մեկ ուղերթի համար փետրվարի 1-ից 300-ի փոխարեն 150 դրամ վճարել։ Ավինյա՛ն, ասում ենք, արա, հեռացի՛ր քաղաքապետի պաշտոնից, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ քեզ քավության նոխազ չի դարձրել, սրբխեչի ուլի նման չի զոհաբերել։
Այս տարեմուտին Երևանի կենտրոնը զարդարելու համար 550 միլիոն դրամ մսխեցիք Երևանի բյուջեից, 2025 թվականին նախատեսում եք քաղաքապետարանի պաշտոնյաներին 714 միլիոն դրամ պարգևավճար բաժանել, 346 միլիոն դրամով ծառայողական նոր ավտոներ գնել։ Այս մեծ փողերը հասարակական տրանսպորտում ներդնելու դեպքում ուղեվարձի 100 դրամ սակագինը չի կարող բարձրանալ։
Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ հիմնադրամը պետական բյուջեից, ըստ մամուլի, 25 միլիարդ դրամ է մսխել։ Ավինյան, ԱՆԻՖ-ը բնութագրում էիր՝ «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերություն», բա ո՞նց դա լուծարվեց։ Այդ 25 միլիարդը ե՞րբ ես վերադարձնելու պետական բյուջե»։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
8709:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
14402:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
14201:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
13900:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
134Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
124Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
125Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
108Երեկ, 22:54