«Թել-Սելը պետք է վերահսկվի ֆինանսների նախարարության կողմից»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թել-Սելը պետք է վերահսկվի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։
Արդեն մեկ տարի սակագնի շուրջ ընթացող քննարկման ժամանակ բոլորը մոռացել են մեկ հարց։ Ո՞վ է վերահսկելու Թել-Սելին։
Նախկինում գործում էր հետևյալ սխեման։
1.Ավտոբուսի վարորդը կանխիկի գանձարկղը հանձնում էր ավտոբուսի հավաքակայան, որտեղից գումարը կամ մի մասը հանձնվում էր հավաքակայանի սպասարկող բանկ, որտեղից էլ այն փոխանցվում էր քաղաքապետարանի հաշիվներին։
Այս սխեմայի մեջ կային գումարի ամբողջական փոխանցման բացահայտ ողջամիտ կասկածներ, որոնք հիմա վերացվում են։
Սակայն ներկա սխեմայում առաջ են գալիս էլի ողջամիտ կասկածներ։
2.Ամբողջ կանխիկ գումարը հավաքվում է Թել-Սելի ապարատներով, որտեղից նրանց ինկասացիան այն տանում է Թել-Սելի գլխավոր դրամարկղ, որտեղից էլ գումարը փոխանցվում է քաղաքապետարանի հաշիվներին։ Հիմա հարց մտորելու համար։ Ի՞նչը կամ ո՞վ է խանգարելու թելլսելին ցույց տալու օրեկան հավաքագրված կանխիկի մի մասը: Մի մոռացեք, որ թելլսելը տիրապետում է և ծրագրային ապահովում հաշվառումը և տերմինալները։ Կարծում եմ անհրաժեշտ է գումարի գանձման այս շղթայում մտցնել պետական վերահսկիչ լիազորի՝ օրինակ ՀՀ ֆինանսների նախարարությանը»։

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
5609:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
135Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
155Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
44102.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
44902.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
41602.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
42102.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
26202.10.2026, 10:00