«Մարտակերտի 49971 զորամասում նորակոչիկներին բառացիորեն մատաղ են արել, Ջալալը ՌԷՊ-ը չի միացրել». Վարդան Ղուկասյան. թույլ նյարդեր ունեցողներին` չդիտել
![]() 689 Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ., 01:42 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը թելեգրամյան իր էջում հատված է հրապարակել իր ուղիղ եթերից ու գրել. «Մարտակերտ 49971 զորամաս. մատաղ արված տղերքը Չկա ավելի սարսափելի բան, քան սեփական հողի վրա մատաղ դարձած զիվորները… Մարտակերտի 49971 զորամասում նորակոչիկներին բառացիորեն մատաղ են արել։ Նրանք չզոհվեցին մարտի դաշտում՝ թշնամու գնդակից, այլ խեղդվեցին, ճզմվեցին, հանձնվեցին մի վայրագության, որին անուն տալը դժվար է։ Շել կոչվող տարածքում, որտեղ ընդամենը 30 մետր էր բաժանում 5-րդ բատալյոնը, հողը, որով ծածկել են նորակոչիկներին, եղել է ընդամենը 20-30 սանտիմետր։ Մի փոքրիկ շերտ՝ անբավարար, որպեսզի անգամ թաքցնի այդ ոճիրը։ Իսկ 4-րդ բատալյոնի կազմը… Նրանք բառի բուն իմաստով մատաղ են արվել։ Տեսանյութում նա նաև պատմում է, որ ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների մեղավորը Ջալալ Հարությունյանն է, որ ժամանակին չի տվել ՌԷՊ համակարգը միացնելու հրաման, այ միայն, երբ արդեն ուշ է եղել, ասել է՝ «վայ քու արա»:
Վարդան Ղուկասյանի` 29.01.2025թ. ուղիղ եթերը Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |
Ղրղզստանում լեռնագնացուհի Նագովիցինային անհետ կորած են ճանաչել
4412:00Սյունիքում ծննդյան տարեդարձի միջոցառումից հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
3811:50«Տավուշցի 111 ուսուցիչ «կտրվել է» կամավոր ատեստավորումից»․ Ոսկան Սարգսյան
3511:30Արգիշտիի փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն
6810:42«Լուսնի ամբողջական խավարում կդիտվի սեպտեմբերի 7-ին»․ Լևոն Ազիզյան
6509:42Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզում
6608:38Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ (լուսանկար)
5208:12«Թորոսգյուղում գայլերը դարձել են լուրջ վտանգ համայնքի համար». Մհեր Մելքոնյան
7302:12