«ՔՊ-ականներն արշավում են Սյունիքի մարզպետի դեմ»․ «Հրապարակ»
![]() 150 Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ., 09:18 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ռոբերտ Ղուկասյանի՝ Կալավանցու, Սյունիքի մարզպետ նշանակվելու օրվանից որոշ ՔՊ-ականներ խանդով են վերաբերվել եւ մշտապես «փորել» մարզպետի տակը՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կազատվի «օտար» մարդուց եւ երդվյալ ՔՊ-ականներից մեկին Սյունիքի մարզպետ կնշանակի։ Ղուկասյանի դեմ, ՔՊ առաջիկա համագումարին ընդառաջ, նոր արշավ է սկսվել։ Մեզ պատմեցին, որ վարչության անդամի թեկնածուների՝ Սյունիք այցի ընթացքում որոշ ՔՊ-ականներ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ոչ այնքան իրենց՝ ՔՊ կուսակցության հետ կապված տեսլականն ու ծրագրերն են քննարկել, որքան մարզպետի հեռանալ-չհեռանալու հարցը։ Կապանի ՔՊ-ականներից մեկը, ասում են, բարձրաձայնել է մարզպետի հեռացման հարցը, վարչության անդամի թեկնածու Արսեն Թորոսյանը խոստացել է, որ եթե իրեն ընտրեն, ապա ինքն այդ հարցը կբարձրաձայնի կուսակցության ղեկավար մարմնում։ Մեր աղբյուրներն ասում են, որ շարքերի՝ մարզպետի նկատմամբ դժգոհության հետեւում հայտնի զույգն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ՔՊ-ական պատգամավոր, Հարությունյանի մերձավոր, կապանցի նկարիչ Դավիթ Դանիելյանը։ Ի դեպ, երկուսն էլ ներկա են եղել այդ հանդիպմանը, սակայն զգուշավոր լռություն են պահպանել»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
