«ԵԱՏՄ-ին անդամակցությունը տնտեսական առավելություններ է տալիս Հայաստանին»․ Զախարովա

ԵԱՏՄ-ն նախևառաջ տնտեսական շահերի մասին է, և միությանն անդամակցելը Հայաստանին հենց տնտեսական լուրջ առավելություններ է տալիս։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ խոսել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խոսքը երկրի տնտեսական աճին նպաստելու մասին է՝ ԵԱՏՄ-ի ներսում մաքսային սահմանների բացակայության շնորհիվ, և դա Հայաստանի համար տնտեսական մեծ առավելություն է», նշել է Զախարովան՝ վկայակոչելով Հայաստանից դեպի ԵԱՏՆ անդամ երկրներ արտահանման ծավալների տասնապատիկ ավելացումը։
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ անդամակցության գործընթացին, Զախարովան մեջբերել է ՌԴ փոխվարչապեստ Օվերչուկի հայտարարությունը, թե ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար կփակի ԵԱՏՄ-ի շուկան։
«Դա Երևանի ինքնիշխան իրավունքն է, սակայն պետք է իմանալ՝ ինչ հետևանքների է հանգեցնելու այդ քայլը», նշել է Զախարովան՝ հիշեցնելով, որ Եվրոպան վերջին հերթին է մտածելու Հայաստանի տնտեսական շահերի մասին՝ հաշվի առնելով տնտեսական ոլորտում սեփական ճգնաժամը։
Իսկ Հայաստանի եվրոինտեգրման հետևանքը կարող է լինել հայ բնակչության տոտալ աղքատացումը՝ արտահանման 80 տոկոսով նվազման պայմաններում։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
17417:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
9216:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
12809:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
173Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
190Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47302.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46802.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43402.10.2026, 13:06