«Սա այլևս սոսկ աղտոտվածության խնդիր չէ, սա առողջության ու կյանքի հարց է». Վահան Ավագյան

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանի գրառումը. «ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ – ԵՐԵՎԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՅՍՊԵՍ!
Երևանի օդի աղտոտվածությունը հասել է ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՄԱԿԱՐԴԱԿԻ։ Մենք խոսում ենք առողջության լուրջ վնասների, թոքերի ու սրտի հիվանդությունների, կյանքի կրճատման մասին։ Իսկ իշխանությունն անգործ է։
Հանրային ձայնը հստակ պահանջով և ՆԱԽԱԳԾՈՎ է առաջ գալիս:
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝
Օդի մաքրման ԱՇՏԱՐԱԿՆԵՐ՝ անմիջապես տեղադրել քաղաքում, ինչպես արել են Չինաստանում, Նիդեռլանդներում, Հնդկաստանում։
Ավտոմեքենաների խիստ վերահսկողություն – Փարիզում, Լոնդոնում աղտոտող մեքենաները արգելվում են քաղաք մտնել։ ԱՅՍՊԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ։
Արտակարգ քայլեր օդի ծայրահեղ աղտոտման ժամանակ – Դադարեցնել երթևեկությունը, կիրառել ջրային մառախուղ, փակել խոշոր աղտոտող արդյունաբերական կետերը։
Էլեկտրական ավտոբուսներ, կանաչ տանիքներ, մաքուր տրանսպորտ – Նորվեգիան, Մեքսիկան, Միլանը արդեն կիրառում են։ Ե՞րբ ենք մենք արթնանալու։
Սա այլևս սոսկ աղտոտվածության խնդիր չէ, սա առողջության ու կյանքի հարց է։
Հանրային ձայնը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆԱԽԱԳԻԾ՝ ՄԱՔՈՒՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ և պաշտոնապես դիմում է քաղաքապետարանին։
Եթե քաղաքապետարանը շարունակի անգործ մնալ, մենք կստիպենք նրանց գործել։
Երևանցիներ, տարածեք այս տեղեկությունը, սա մեր բոլորիս առողջության հարցն է»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
151420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135707.10.2026, 01:06