«Տրանսպորտային համակարգը կոլապսի տանող միակ սուբյեկտը քաղաքային իշխանություններն են»․ Հայկ Մարության

«Կանխիկին հետ վերադառնալու մասին չենք խոսում, դա բացառվում է։ Կանխիկից հրաժարվելը և քարտային համակարգին անցնելն իմ օրոք է նախաձեռնվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը․ «2022 թվականի սկզբից դա պետք է լիներ, երկու տարի այս ռեֆորմը երկարացրեցին։ Ասում են՝ Մարությանի ժամանակ է սկսվել, բայց իմ օրոք հստակ որոշում կար, որ երբ քարտային համակարգը ներդվի՝ մեկ հպումը տանելու էր 100 դրամ»,- ասաց նա՝ նշելով, որ թանկացման բոյկոտը ստացված է, ակցիաների արդյունքում տրանսպորտային համակարգի կոլապս չկա։ «Տրանսպորտային համակարգը կոլապսի տանող միակ սուբյեկտն այսօրվա քաղաքային իշխանություններն են»,- ասաց Մարությանը՝ կոչ անելով քաղաքային իշխանությանը հրապարակել թվեր, թե քանի հոգի են գնել թանկացած փաթեթները։
Հիշեցնենք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե համակարգը կոլապսի տանելու փորձը ձախողվել է և որ քաղաքական տարատեսակ շոուների վերջը պետք է դրվի։

«Թուրքիայի համար շատ ավելի դժվար կլինի շարունակել փակ պահել Հայաստանի հետ սահմանը». Արամ Սարգսյան
009:54
«Կյանքում ոչ մի արժեք չստեղծած վարչախումբը փորձում է հանդես գալ որպես «նորարար» ու «կրեատիվ»». Արմեն Հովասափյան
4309:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4808:18
«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
12101:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
21000:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
12500:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
14800:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
98Երեկ, 23:53