«2018թ-ի երիտհայերի թավիշը հոկտեմբերի 27-ի հետևանք էր». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018թ-ի թավիշը հոկտեմբերի 27-ի հետևանք էր
Նիկոլի հերթական ասուլիսն ուներ մեկ հիմնական նպատակ, այն է՝ «Զանգեզուրի միջանցքը» թուրքերին հանձնելու որոշումը հանրայնացնել և այդ որոշմանը դիմադրելու դեպքում սկսել ժողովրդին ահաբեկել պատերազմով, ինչպես արեց Տավուշում։
Նա, խոսելով հաղորդակցության միջոցների պարզեցված, անխոչընդոտ բեռնափոխադրման մասին, միաժամանակ հանրությանը մանիպուլյացիայի է ենթարկում՝ «Զանգեզուրի միջանքը» ներկայացնելով համարժեք Երասխ-Նախիջևանով Մեղրի ճանապարհի հետ, ինչն անլուրջ ու անհամեմատելի է։ Նիկոլն ասուլիսի ընթացքում փորձեց իրեն ներկայացնել դեռևս մարդկային որակներ կրողի, մասնավորապես՝ այն, որ պատերազմից հետո օրերով չի սնվել, բայց հունվարի 28-ին՝ բանակի օրը, եռաբլուրում Սուրեն Պապիկյանի հետ բերանները մինչև ականջները բաց հռհռում էին։
Հ․Գ․ 2000թ-ի գարնանը «Հանուն հանրապետության» նախաձեռնությունը Մեղրի գործարքի դեմ հանրահավաքների շարք կազմակերպեց Երևանում և Սյունիքում, այդ ժամանակ կարծիքներ հնչեցին, որ հոկտեմբերի 27-ը Մեղրիի գործարքի հետևանք է, որից հետո նախաձեռնության կազմակերպիչներիս հրավիրեցին ԱԱԾ՝ պահանջելով բացատրություն։ Ասուլիսում Նիկոլը ևս հաստատեց այդ տեսակետը։ Երբ հետադարձ հայացք ես գցում, տեսանելի է՝ եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, ապա չէր լինի նաև 2018թ-ի երիտհայերի թավիշը և չէինք ունենա այսօրվա ողբալի վիճակը»:

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
7203:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
9001:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
10300:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9500:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
90Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
103Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
89Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
99Երեկ, 21:54