«7 տարի է` վարչապետ ես, չես պարզե՞լ, թե Սուքիասյանի նշած 500 մլն դոլարն ո՞վ է տարել ԶՊՄԿ-ից»․ Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլին, խոսել է գործարանի ռազմավարական նշանակության մասին․ «Եթե ամենամեծ հարկատուն նման խնդրի մեջ է, եթե այդ գործարանը չաշխատի և հարկ չվճարի, ինչպե՞ս եք աշխատավարձ տալու»,- ասել է Նորիկյանը՝ ներկայացնելով դրվագ, թե «ինչպիսի վայրագություններ, հարձակումներ և սանձարձակություններ են իրականացվել գործարանի դեմ»․ «Իրենց քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչը՝ Խաչատուր Սուքիասյանը, 2021 թվականին ԱԺ-ում ելույթ է ունեցել, սկանդալային հայտարարություն է արել։ Խոսելով ԶՊՄԿ-ի սեփականաշնորհման մասին (Ռոբերտ Քոչարյանի տարիներին), Սուքիասյանն ասել է, թե այդ գործարանի սեփականաշնորհման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գնորդները պետք է գումարը երկու տարվա ընթացքում վճարեին (գործարանը վաճառվել է ընդամենը 132 մլն դոլարով- Նորիկյան)։ Սուքիասյանի խոսքով, այդ երկու տարվա ընթացքում 60%-ը ձեռք է բերել օտարերկրացի, որը գործարանի հետ ինստիտուցիոնալ որևէ կապ չի ունեցել և այդ կազմակերպությունը ՀՀ-ից 500 մլն դոլարից ավելի գումար է տարել։ Սուքիասյանը հայտարարել է նաև, որ Սերժ Սարգսյանի փեսան՝ հայտնի Միշիկը, հարձակում էր գործել, մասնաբաժին էր փոխել և այլն»,- պատմում է Նորիկյանը՝ հավելելով՝ իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ որևէ գործընթաց սկսե՞լ են, թե՞ ոչ․ «Խոսքը 500 մլն դոլարի մասին է, կոռուպցիան պոզով-պոչով է լինո՞ւմ։ 7 տարի է՝ վարչապետ ես, չես պարզե՞լ, թե էս գումարն ո՞վ է տարել ԶՊՄԿ-ից։ Բա եթե թույլ չտրվեր՝ թալանեին, գուցե էս մարդկանց աշխատանքային պայմաններն ավելի լավը լինեին և գործադուլ չանեին»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ իշխանությունները թքած ունեն, թե ինչ պայմաններում են աշխատում գործարանում։

«Դուք առհասարակ չեք տիրապետում իրավիճակին». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3612:12
«2018-ին Փաշինյանն ասում էր՝ ընտրվելուց 20 րոպե հետո շաքարի մենաշնորհը վերանալու է. 20 րոպեից մի քիչ շատ է անցել, փոփոխություն կա՞». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4611:48
«Բողոքներ ենք ստանում, որ, օրինակ, 10 հազարի առևտուր են անում, բայց 1000 դրամի կտրոն են ստանում». Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
7010:48
Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
61928.10.2026, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
40528.10.2026, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
26528.10.2026, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
75826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
64724.10.2026, 01:06