«Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն»․ Մեհդի Սոբհանի
![]() 187 Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ., 16:18 Իրանի տարածքով Ադրբեջանին առաջարկվող ճանապարհը, որը դեպի Նախիջևան բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով է, գտնվում է Իրանի ինքնիշխանության ներքո, և մաքսային կանոնակարգերը իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե Փաշինյանն ասում է՝ այն նույն պայմանները, որ Իրանն առաջարկել է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհի համար, նաև Հայաստանն է առաջարկում։ Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը՝ նա ասաց․ «Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- հայտարարեց դեսպանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
