«Ադրբեջանում ակնարկում են՝ Պուտինը ցանկացել է սպանել Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 346 Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ., 23:54 «AZAL-ի ինքնաթիռի կործանվելուց հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, թե ինքնաթիռը կործանվել է ռուսական տարածքից հարված ստանալու հետևանքով։ Այժմ ադրբեջանական մամուլը գրում է, թե Ալիևի ինքնաթիռը ռուսական տարածքում բախվել է արտաքին տեխնիկական միջամտության, որի հետևանքով կորցրել է GPS կապը։ Երեկ ադրբեջանական մամուլը նաև գրեց, որ Ադրբեջանը կարող է դիմել միջազգային դատարան՝ կապված AZAL-ի ինքնաթիռի ողբերգության հետ, այսինքն՝ միջազգային հնչեղություն տալ այդ ամենին»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ակնհայտ է՝ վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում «սև կատու» է անցել։ Հայրապետյանը հիշեցրեց, որ երբ տեղի ունեցավ ինքնաթիռի դեպքը, Ալիևը վերադարձավ Բաքու, հրահանգներ տվեց, ինչ-որ գործողություններ եղան, տարեվերջին ելույթներ ունեցավ, որ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի, Պուտինը զանգահարեց, ցավակցություն հայտնեց և ափսոսանք, որ դա եղել է ռուսական տարածքում, բայց այլ մեկնաբանություն չտվեց։ «Ինչ-որ ժամանակ հետո թեման մարեց, բոլորը սպասում էին եզրակացությանը, և հանկարծ թեման կրկին արծարծվում է։ Իմ տպավորությամբ՝ թեման ասպարեզում հայտնվեց Ռուսաստան- Իրան վերջին գործընկերային պայմանագրի կնքումից հետո։ Դա պատահական չէ․․․»,- նշեց Հայրապետյանը՝ ընդգծելով՝ ադրբեջանական մամուլում նաև սոցիալական տիրութում անընդհատ քննարկումներ են, ակնարկում են, որ Պուտինը ցանկացել է սպանել Ալիևին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
