Քաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համընդհանուր hայտարարագրումը ոսկոր է դարձել, ոչ միայն իշխանության, այլ նաև հանրության կոկորդին։ Քաղաքացիները ֆինանսական միջոցները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել։
Կառավարությունը պարտադրողական թեզեր է «կերակրում» լսարանին, իսկ լսարանը բողոքում եւ բոյկոտում է։ Սրան ի պատասխան, փոխարենը հայտարարագրումը դադարեցնելուն, իշխանությունը «գայթակղիչ» առաջարկներ է անում. օրինակ՝ «Հայտարարագրեք ձեր երեխայի ուսման համար վճարված գումարը, եւ դրա փոխարեն կվերադարձվի 100 հազար դրամ»։
Իսկ հայտարարագիր չլրացնելու դեպքում՝ ամեն բան այդքան էլ սարսափելի չէ։ Հայտարարագրում առկա թերի տվյալների համար անձը կարող է այն լրացնել 2-րդ անգամ։
Անձին եւս մեկ շանս տալիս է Պետական եկամուտների կոմիտեն շտկման համար։
3-րդ դեպքում քաղաքացիներին կտրվի նախազգուշացում։
4-րդ դեպքում, շտկումները չուղղելուց հետո, քաղաքացին տուգանվում է 5.000 դրամ, իսկ 1 մլրդ համախառն ներքին արդյունք հայտարարագրած անձանց դեպքում տուգանքը 50 հազար դրամ կկազմի։
700 հազար հայտարարատու անձից մինչ այժմ լրացրել է 4 հազար 400 մարդ, իսկ մյուսները նախընտրում են տուգանվել 5.000 դրամ եւ այլեւս չլրացնել հայտարարագիր։
Իշխանության «սպառնալիքն» էլ մեկն է՝ այդ դեպքում կզրկվեք 100 հազար դրամ սոցիալական հետվճարից։
Քաղաքացիները կողմ են զրկվել 100 հազար դրամից, տուգանվել 5.000 դրամ եւ չհայտարարագրել ոչ մի լումա։
Եվ սա կհանգեցնի կանխիկի շրջանառության աճին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
38213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
113013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
43912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
43112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
31612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
78411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
121311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
35211.08.2026, 16:54