Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Եթե հարկ չվճարենք՝ կհայտնվենք այլ պետության կազմում»․ Հայկ Սարգսյան

«Եթե հարկ չվճարենք՝ կհայտնվենք այլ պետության կազմում»․ Հայկ Սարգսյան
153
Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ., 16:48

«Մեզ պետք է, որպեսզի բոլորը հարկ վճարեն, երկրում չլինի մարդ, ով հարկ չի վճարում, բայց հարկերը պետք է լինեն խելամիտ, որպեսզի բոլորը դա անեն հաճույքով։ Հարկ վճարելը երկիր ունենալու գինն է»,- ԱԺ-ում տնտեսվարողների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «Ասում են՝ ուզում եք մտնել քաղաքացու գրպանը, ցավոք, մեր երկիրը չունի այլ եկամուտներ, մեր պետական մուտքերը մեծամասամբ հարկային մուտքերն են։ Եթե հարկային մուտքեր չունենանք՝ չենք ունենա պետություն։ Եթե ուզում ենք ունենալ բանակ, ոստիկանություն, անվտանգություն, կրթությու՝ պետք է դրա համար վճարենք, հակառակ դեպքում հայտնվելու ենք այլ պետության կազմում և հարկ ենք վճարելու այդ պետությանը»,- ասաց պատգամավորը։

«Եթե հարկ չվճարենք՝ կհայտնվենք այլ պետության կազմում»․ Հայկ Սարգսյան