««Զանգեզուրի միջանցքի» նման ծրագրերը անվտանգությանն ուղղված սպառնալիք են»․ Իրանի խորհրդարան

«Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ «Զանգեզուրի միջանցքի» նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն անհամատեղելի կլինի տարածաշրջանի երկրների շահերի հետ և կհանդիսանա կոլեկտիվ անվտանգությանը ուղղված ուղղակի սպառնալիք», - Tasnim-ի փոխանցմամբ՝ ասվում է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ։
Իսլամական Խորհրդարանական ժողովը (Խորհրդարանը) ընդգծում է Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը երկրի համար։
Անվիճելի միջազգային սկզբունքներին հղում անելով՝ Իսլամական Խորհրդարանական ժողովը հիշեցնում է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն՝ առանց շահագրգիռ կառավարությունների համաձայնության, ՄԱԿ-ի կանոնադրության և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի ակնհայտ խախտում է։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը իրավունք է վերապահում օգտագործել բոլոր քաղաքական, իրավական և օրինական միջոցները՝ վճռականորեն պաշտպանվելու իր անվտանգության և ազգային շահերի դեմ հարձակման դեպքում: Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի ոչ միայն անվտանգության առումով, այլև որպես կարևոր էներգետիկ, տարանցիկ և տնտեսական ուղի Իրանի և ամբողջ տարածաշրջանի համար: Անընդունելի է ցանկացած տնտեսական և տարանցիկ նախագիծ, որն ուղղված է Իրանի աշխարհատնտեսական դիրքի թուլացմանը: Իրանը կարևոր է համարում հաշվի առնել տարածաշրջանի բոլոր երկրների շահերը՝ հարգելով նրանց ազգային ինքնիշխանությունը։
Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր երկրներին պահպանել բարիդրացիության սկզբունքը, խուսափել լարվածություն ստեղծող գործողություններից և ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը՝ առանց օտարերկրյա պետությունների ներկայության: Տնտեսական և տարանցիկ հարաբերությունների զարգացումը կայուն կլինի միայն առկա սահմանների շրջանակներում և փոխադարձ հարգանքի հիման վրա։
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը՝ համագործակցելով բոլոր տարածաշրջանային կողմերի հետ: Իրանի ժողովրդի ներկայացուցիչները կարձագանքեն ցանկացած սպառնալիքի»,- ասված է հայտարարության մեջ։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
10503:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11002:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12701:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11500:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
123Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
132Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
119Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
103Երեկ, 22:06