«Քաղաքացին փորձել է բանկի դրամարկղից հափշտակել 392 մլն 912 հզր դրամ»․ ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Մ․-ն 2025 թվականի հուլիսի 15-ին մտել է բանկի տարածքում գտնվող քաղաքացիների սպասարկման դրամարկղ և վերցնելով գետնին դրված, ինկասացման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ 392 մլն 912 հզր ՀՀ դրամին համարժեք 80 մլն ՌԴ ռուբլով լցված, կապարակնքված պարկը, վազելով դուրս է եկել բանկի շենքից և շարժվել դիմացի մայթին կայանված ավտոմեքենայի ուղղությամբ։
Այնուհետև, երկու անձ հետապնդել և ավտոմեքենայի մոտ բռնել են Վ․Մ․-ին, ով հափշտակված գումարն իր մոտ պահելու համար արցունքաբեր գազ կիրառելու եղանակով դիտավորյալ ֆիզիկական բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սակայն հանդիպելով դիմադրության, թողել է գումարով պարկն ու դիմել փախուստի։
Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակության փորձը)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
161Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
196Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
387Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
605Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
713Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
462Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
30020.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
29120.07.2026, 23:36