«Բաքվի գրասենյակը կփակվի, բայց չենք դադարեցնի շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ»․ Դաֆնե Մարե
![]() 137 Ուրբաթ, 29 օգոստոսի, 2025 թ., 15:42 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 3-ին կփակի իր գրասենյակը Բաքվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։ «Այո, ցավոք, մենք ստիպված կլինենք փակել մեր պատվիրակությունը Բաքվում սեպտեմբերի 3-ին՝ իշխանությունների պահանջով։ Բայց մենք չենք կարծում, որ այս դեպքում մի շարք հարցերում աշխատելու մեր հնարավորությունները կսպառվեն։ Մենք կշարունակենք առաջարկել մեր ծառայությունները ցանկացած դերի վերաբերյալ, որը կարող ենք ունենալ որպես չեզոք միջնորդ՝ օգնելու անհայտ կորածների խնդրի լուծմանը։ Դա չի նշանակում, որ մենք այլևս երբեք չենք շփվի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Քննարկումները դեռ շարունակվում են, և մենք կարծում ենք, որ հնարավոր է աշխատելու նոր հնարավորություններ դեռ լինեն»,-նշել է Մարեն։ Նրա խոսքով՝ վերջին տարիների և տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը չի մոռացվի։ «Այժմ վճռորոշ պահ է՝ նաև կապված խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ։ Այն նախագծում գրված է, որ անհայտ կորածների հետ կապված մշտական աշխատանք և համակարգում է իրականացվելու միջազգային կազմակերպության հետ։ Բայց դա չի նշանակում, որ մենք կապ չենք պահի Բաքվի իշխանությունների հետ։ Մենք շարունակելու ենք փորձել մնալ չեզոք և մի շարք հարցերում առաջարկել մեր միջնորդական դերը։ Իհարկե, ամենակարևոր խնդիրներից մեկը անհայտ կորածների հետ կապված հարցն է»,-ընդգծել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
