Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ո՞նց կարելի է մարդկանց տների մոտով գազատար խողովակ անցկացնել»․ Ջրվեժի բնակիչ

«Ո՞նց կարելի է մարդկանց տների մոտով գազատար խողովակ անցկացնել»․ Ջրվեժի բնակիչ
163
Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ., 17:42

Ջրվեժի և Ձորաղբյուրի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացատրություն տալ՝ ինչո՞ւ են գլխավոր փողոցից գազատար խողովակը (մագիստրալը) տեղափոխում երկրորդական փողոց։

«Տան դիմացով չի կարելի գազի խողովակ անցկացնել, մարդիկ ապրում են։ Մի տարի առաջ գլխավոր ճանապարհի կողմից են գազի խողովակ անցկացրել, ինչի՞ են հիմա բերել մարդկանց տների մոտով անցկացնում, չենք հասկանում»,- այս մասին «Նյուդեյ»-ի հետ զրույցում նշեց Ջրվեժի բնակիչներից մեկը՝ ընդգծելով՝ անվտանգության խնդիր կա։

«Թող համայնքապետը մեզ բացատրություն տա»,- ասացին բնակիչները և շարժվեցին Ջրվեժի համայնքապետարան։

Ջրվեժի և Ձորաղբյուրի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում