Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ավտոբուսի կողային ապակին կոտրած ուղևորը տեղափոխվել է ոստիկանություն»․ Հայկ Կոստանյան

«Ավտոբուսի կողային ապակին կոտրած ուղևորը տեղափոխվել է ոստիկանություն»․ Հայկ Կոստանյան
189
Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ., 22:12

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։
Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»։

Աղբյուրը`   Հայկ Կոստանյան