Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ

Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ՝ սեղմված բնական գազի ձեռքբերման համար։ Պայմանագիրը կնքվել է հունվարի 27-ին, հայտնում է «Ազատություն»-ը։
Ըստ դրա՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանում Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար պետք է կատարվեն լիցքավորումներ։ Միրզոյանը գազալցակայանը հիմնել է 2020-ին, այն գտնվում է Էջմիածին-Արտիմետ խճուղի 1 հասցեում։ Գազալցակայանի անհրաժեշտ թույլտվությունները Միրզոյանը ստացել էր ապագա հարսից՝ Դիանա Գասպարյանից, երբ վերջինս արդեն Վաղարշապատի քաղաքապետն էր։
Սեղմված գազի ձեռքբերման գնումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Ըստ Gnumner.am հարթակի՝ մրցույթին բացի Աշոտ Միրզոյան ԱՁ-ից մասնակցել են նաև «Լի գազ» և «Տնկարան» ՍՊԸ-ները։ Ամենացածր գնային առաջարկ ներկայացրել է Դիանա Գասպարյանի սկեսրայրը, ում վերջին գնառաջարկը «Տնկարան»-ից պակաս է եղել 133 հազար դրամով, և պայմանագիրը շնորհվել է Միրզոյանին։
Հայաստանում հանրային ծառայության մասին օրենքը սահմանում է, որ եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Համայնքապետերը քանի որ չունեն վերադաս մարմին, շահերի բախման հանգամանքների վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Մինչ այդ պաշտոնատար անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ որոշում կայացնելուց։
Հանձնաժողովից լրատվամիջոցին տեղեկացրել են, որ շահերի բախման վերաբերյալ որևէ հայտարարություն կամ դիմում Վաղարշապատի քաղաքապետից չեն ստացել, իսկ Դիանա Գասպարյանը ձեռնպահ չի մնացել գործողություն կատարելուց և ստորագրել է համապատասխան պայմանագիրը Աշոտ Միրզոյանի հետ։
Դիանա Գասպարյանը վստահեցրել է, որ Վաղարշապատի համայնքապետարանի գնման հանձնաժողովը գնումն իրականացրել է էլեկտրոնային եղանակով, ուստի անձնապես չի տեսել ու չի նույնականացրել որևէ մասնակցի:
«Ձեր կողմից ստացված դիմումից հետո համայնքապետարանը հետամուտ է եղել գնումների ընթացակարգով հաղթող ճանաչված ԱՁ-ն նույնականացնելուն ու ձեռնարկել քայլեր՝ իրավիճակը իրավական կարգավորմանը համապատասխանեցնելու համար»,- ասված է Դիանա Գասպարյանի կողմից լրատվամիջոցին ուղարկված պատասխանում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
122Երեկ, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
24213.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
46111.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
47711.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
46311.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
99010.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
173109.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
49109.09.2026, 10:18