«Աղմուկ է բարձրացել, թե պարտադրում են հյուրանոցներում աղոթատեղի բացել». Սեդա Աղբալյան

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի դեպք պատմեմ. Անցյալ տարի Seven Visions հյուրանոցում, որը համարվում է Երևանի լավագույն հյուրանոցներից մեկը, զբոսաշրջային գիտաժողով էր կազմակերպված: Ես էլ ներկա էի: Ներկա էին նաև արաբական երկրների պաշտոնատար անձիք և բիզնեսմեններ: Մի ինչ-որ ժամի ես տեսա, որ նրանցից մեկը սրահից մի փոքր առանձնացավ, և ծնկի եկավ: Ինձ թվաց՝ ինքնազգացողությունը վատացել է, շատերին այդպես թվաց: Ես դիմեցի աշխատակիցներից մեկին, որ օգնեն իրեն: Պարզվեց, որ պարզապես իր աղոթքի ժամն է, և քանի որ աղոթատեղի չկա, նա սրահի անկյունում է աղոթում:
Հիմա տեսնում եմ մեծ աղմուկ է բարձրացել, թե պարտադրում են հյուրանոցներում աղոթատեղի բացել: Իհարկե, պետությունը բիզնեսին չի կարող ոչինչ պարտադրել լիբերալ տնտեսության մեջ, բայց տեղեկացնել, որ պատրաստվում է որպես տուրիզմի խթանման համար թիրախային շուկա արաբական երկրները ընտրել, կարող է: Եթե կան հյուրանոցներ, որոնց արաբական շուկան հետաքրքիր է, կարող են, իրենց իսկ շահերից ելնելով, հյուրանոցում աղոթատեղի հատկացնել: Եթե չեն ուզում, թող չհատկացնեն, ամրագրողը ինքը կորոշի՝ ամրագրել, թե ոչ: Բայց այդ ինչ աղմուկ է՝ էլ թուրքերը եկան, էլ մեզ թուրքացրին: Թուրքերը, ի դեպ, մոլի հավատացյալներ էլ չեն, այ հենց իրենց ճանապարհորդող զանգվածին պետք էլ չի այդ աղոթատեղին:
Հիմա քրիստոնյաներն էլ ժամանակին, օրինակ, ԱՄԷ-ից բողոքում էին, որ, եթե տուրիզմ եք զարգացնում, ուրեմն խիստ կանոններով մի սահմանափակեք քրիստոնյա զբոսաշրջիկներին: Եվ ԱՄԷ-ն էլ ընդառաջ գնաց այլ կրոնի զբոսաշրջիկներին և մեղմացրեց կանոնները: Տուրիզմը պիտի կրոնական խտրականություն չդնի, որ զարգանա...»:

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
8500:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
7700:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
8900:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
8700:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
127Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
147Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
208Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
143Երեկ, 22:18