««ԵԱՏՄ շուկան կփոխարինենք ԵՄ շուկայով» պնդումը հերթական սուտն է»․ Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Ինչպե՞ս եք գնահատում նիկոլական քարոզչամեքենայի թեզը, որ ԵԱՏՄ շուկան կփոխարինենք ԵՄ շուկայով» հարցին Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը հղի է բազմաթիվ այլ ռիսկերով։ Քանիցս խոսվել է նաև այն մասին, որ ԵՄ շուկայում մեր հիմնական արտահանելի ապրանքներն ու ծառայությունները, ավաղ, մրցունակ չեն։ Բավարար է նայել պաշտոնական վիճակագրությանը։
Բերեմ մեկ թարմ փաստարկ ևս։
2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանը, շնորհիվ նախկին իշխանությունների հսկայական աշխատանքի, դարձավ Եվրոպական Միության GSP+ առևտրային ռեժիմի շահառու։ Այդ ռեժիմով հայկական ապրանքների երկու երրորդն ազատվում էր մաքսատուրքերից։ Սակայն նույնիսկ այդ արտոնյալ պայմաններում ԵՄ-ն չդարձավ հայկական էքսպորտի հիմնական ուղղություն։
Իսկ տարադրամի փոխարժեքների հետ 2018-ից սկսած և մինչ այսօր շարունակվող խաղերի արդյունքում (դրամի արհեստական կուրս) Հայաստանը հանվեց ծրագրի շահառուների ցանկից 2022 թվականի հունվարի 1-ից։
Ի մի բերելով՝ կարող ենք փաստել, որ, այո, եվրոպական շուկան եվրասիականից մոտ երեք անգամ մեծ է, բայց մեզ համար՝ տասնապատիկ անգամ անմատչելի։ Ուստի «ԵԱՏՄ շուկան կփոխարինենք ԵՄ շուկայով» պնդումը հերթական բացահայտ սուտն է»։

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
11318:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
38703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
38703.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
42303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
125402.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43301.09.2026, 18:24