«Չի բացառվում, որ գործադուլի կուլիսներում կանգնած են նախկին օլիգարխիկ շահառուները»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված ճգնաժամը վաղուց դուրս է եկել զուտ աշխատավարձային բողոքի շրջանակից և վերածվել է պետության կառավարման արդյունավետության, ազգային անվտանգության և տնտեսական ինքնիշխանության քննության։
Չի բացառվում, որ գործադուլը ուղղորդված է և դրա կուլիսներում կանգնած են նախկին օլիգարխիկ շահառուները՝ իրենց քաղաքական ու տնտեսական խաղերով։ Եթե նախկին համակարգի դերակատարները այսօր էլ ունեն լծակներ մանիպուլացնելու հարյուրավոր աշխատողների և ուղղորդելու գործընթացները, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետությունը դա չի կանխել։
Ավելին, եթե նախկին իշխանությունների հետ փոխկապակցված գործիչները փորձում են ապակայունացնել Սյունիքի ռազմավարական կարևորության ձեռնարկությունը, ապա պետության գործառույթներն ով պետք է իրականացնի, եթե ոչ հենց կառավարությունը, որը պարտավոր է ապահովել տնտեսական անվտանգությունն ու կանխարգելել նման զարգացումները։
Կառավարումը չի կարող լինել պասիվ դիտորդի կարգավիճակում, երբ երկրի թիվ մեկ հարկատուն կանգնած է և դրա հետևանքով ոչ միայն բյուջեն, այլև պետության տնտեսական համակարգն է վնաս կրում։ Ե՞րբ է պետությունն աշխատելու կանխարգելող ռեժիմով, ոչ թե հետևանքների արձանագրման։
Այսօր արդեն պարզ է, որ կոմբինատի շուրջ տեղի ունեցող գործընթացները չեն կարող դիտարկվել միայն որպես տեղային սոցիալական բողոք․ այստեղ առկա են ավելի խորքային, համակարգային խնդիրներ, որոնք ներառում են քաղաքական մանիպուլյացիա, արտաքին և ներքին տնտեսական շահերի բախում, ինչպես նաև պետական կառավարման դիվանագիտության և օպերատիվության բացակայություն։
Պետությունը չի կարող թույլ տալ, որ տնտեսական ռազմավարական օբյեկտները դառնան նախկին կամ ներկա խմբերի շահերի բախման գոտի։ Ազգային տնտեսության հենասյուների կայունությունը պետք է երաշխավորվի ոչ թե ոստիկաններով, այլ քաղաքական կառավարման հստակությունով, տնտեսական անվտանգության մեխանիզմներով և օպերատիվ կանխարգելմամբ։
Ժամանակն է, որ պետությունը դուրս գա դիտորդի կարգավիճակից, բացահայտի և չեզոքացնի բոլոր այն ուժերին, որոնք իրենց տնտեսական ու քաղաքական շահերի համար վտանգում են երկրի տնտեսական կայունությունը։ Ոչ թե արձագանքել, այլ կանխել՝ սա է իրական պետական կառավարումը»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
38213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
113013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
43912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
43112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
31612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
78411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
121311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
35211.08.2026, 16:54