Սյունիքում 81-ամյա թոշակառուին պատկանող 53 մեղվաընտանիքներ թույնել, ոչնչացրել են
![]() 616 Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 16:30 Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թույնել են Գորիս քաղաքի Սաթյան փողոցի տներից մեկի բակում գտնվող մեծ թվով մեղվաընտանիքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Սյունիքի մարզի բնակիչ 81-ամյա Մարտունիկ Ա․-ն հայտնել է, որ հունվարի 26-ի ժամը 14։00-ից մինչև հունվարի 29-ի ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում թույնելու միջոցով ոչնչացրել են իրեն պատկանող, որդու՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Ա․-ի կողմից խնամվող, Գորիս քաղաքի Սաթյան փողոցի թիվ 18 հասցեի տան կից հողատարածքում տեղադրված 43 փեթակների մեջ գտնվող 53 մեղվաընտանիքները՝ պատճառելով նյութական վնաս։ Գ․ Շամշյանի տեղեկություններով քաղաքացին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ փորձել է ինքնուրյուն գտնել կատարող անձին: Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: |
Չիկագոյում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
13314:35Կրետեում մոլեգնող հրդեհների պատճառով բնակիչները զանգվածաբար տարհանվում են (տեսանյութ)
22012:54Բալիի մոտ լաստանավի խորտակման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
15612:10Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել
25910:46Ողբերգական դեպք՝ Հաղթանակ թաղամասում. հրդեհից հետո տանը դիեր են հայտնաբերել
28508:4817-ամյա տղաները գնացել էին դիմավորելու զորացրված ընկերոջը. մանրամասներ՝ 3 կյանք խլած վթարից (տեսանյութ)
961Երեկ, 22:36Մոսկվայի կենտրոնում մեքենաներ են պայթել
406Երեկ, 18:28Սյունիքում դաժանաբար ծեծված պայմանագրային զինծառայողը մահացել է
514Երեկ, 16:00