Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Լինելով սիմվոլիստներ՝ թուրքերը գիտեն՝ ինչ են անում ու երբ»․ Արմեն Հովասափյան

«Լինելով սիմվոլիստներ՝ թուրքերը գիտեն՝ ինչ են անում ու երբ»․ Արմեն Հովասափյան
206
Այսօր, 15:12

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն, մինչ սրանք ֆուլ «խաղաղություն» են քարոզում ու կեղծ բարեպաշտ ձևանում, թուրքերը բացով են խաղում:
Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանի İYİ կուսակցությունն (Լավ) առաջարկ է ներկայացրել Թուրքիայի Ազգային Մեծ ժողովին՝ Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետը «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» վերանվանելու մասին:
Լինելով խորքային ու արմատական սիմվոլիստներ՝ թուրքերը հստակ գիտեն՝ ի՞նչ են անում ու ամենակարևորը՝ երբ:
Այսինքն, եթե անգամ, սահմանն էլ բացեն, հայերին ստիպելու են թալեաթի անվան անցակետով անցնել՝ հրապարակավ բոլորին, հեթական անգամ ստորացնելով ու ծաղրելով»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան